ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԻԻՀ ՆԳ նախարարն այցելել է Իրան-Ադրբեջան սահման

ԻԻՀ նախագահի նահանգային երկօրյա այցի շրջանակում, նրան ուղեկցող պատվիրակության անդամներից ՆԳ նախարար Ահմադ Վահիդին այցելել է Իրան-Ադրբեջան սահմանին տեղակայված Խոդաաֆարին և Ղիզղզալեսի ամբարտակներ, հաղորդում է Panorama.am-ը՝ հղում անելով ParsToday-ին։

Ահմադ Վահիդին հայտարարել է. «Ադրբեջանն Իրանի կառավարությունից լավ բարեկամ չի ունենա:  Յուրաքանչյուր ոք, ով թշնամաբար է տրամադրված Իսլամական Հանրապետության դեմ, պարտվող է լինելու»:

Ըստ աղբյուրի՝ վերջին շրջանում Թեհրանի և Բաքվի հարաբերությունները լարված են, չնայած Իրանի  վարած հարևանության քաղաքականությանը և Ադրբեջանի իշխանությունների հետ հարաբերություններն ամրապնդելու լուրջ կամքին։ «Այս իրավիճակը Սիոնիստական ռեժիմի հետ Բաքվի հարաբերությունների արդյունքն է, որոնք զարգանում են՝ անկախ Իրանի անվտանգության կարմիր գիծը հատելուց»,- ասված է հրապարակման մեջ։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 2,57 կմ/ժ
22 C°
 
26°  15° 
30.09.2023
25°  15° 
01.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: