ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը կիրականացնի ՌԴ ԱԴԾ-ն․ Մուստաֆաև

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով վերահսկողութուն կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը «Մոսկվա-Բաքու» պարբերականի հետտ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից վերահսկողություն կիրականացվի Ադրբեջանի հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ, փոխանցում է News.am։   

«Բանակցություններն ընթանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթների շուտափույթ իրականացման նպատակով։ Նախատեսվում է վերականգնել առկա և նոր տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք Նախչիվանի ԱՀ-ն կապում են Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Կապահովվի ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների իրականացումը»,-ասել է նա։

Նա հավելել է, որ այս պահին տեխնիկական մանրամասների համաձայնեցման շուրջ քննարկումներ են ընթանում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 6,69 կմ/ժ
    23 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    27°  17° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: