ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարժական հավաքներին ներգրավվում են տարբեր տարիների զինվորական ծառայությունից արձակված պահեստազորայիններ. ՊՆ-ի արձագանքը՝ պատգամավորի գրառմանը

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր հարց էր  բարձրացրել՝ ինչո՞վ բացատրել երևույթը, երբ հավաքների են հրավիրվում 3-4 տարի առաջ պարտադիր ժամկետային զինծառայություն անցած, 44-օրյա պատերազմին մասնակցած անձինք. «Մի կողմ դնենք պատերազմին նրանց մասնակցությունը: Եթե վերջիններս 3 տարի առաջ ծառայության մեջ են գտնվել, ապա դեռ «նորմալ մարզավիճակում են» և նրանց վարժական հավաքների ներգրավելու նպատակահարմարություն չկա: Եթե գլխավոր խնդիրը պահեստազորի մարտունակության հարցն է, ապա հավաքներին առաջին հերթին պետք է ներգրավել այն անձանց, ովքեր 7-8 ու ավելի տարի առաջ են ծառայել ու ակնհայտորեն նրանց հետ աշխատելու տեղ կա: Բացառություն կարող են լինել հերթական կոչումի կամ նոր զինատեսակների մասնագիտացման հետ կապված հավաքները:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն անդրադառնալով Տիգրան Աբրահամյանի գրառմանը՝  Aysor.am-ի հետ զրույցում ասաց.«Վարժական հավաքներին ներգրավվում են պահեստազորում հաշվառված բոլոր քաղաքացիները, ովքեր օրենքով սահմանված կարգով պիտանի են (առողջական վիճակով պայմանավորված) կանչվելու վարժական հավաքների:

Ձեր հարցի առնչությամբ նշեմ, որ, այդ առումով, սահմանափակում է նախատեսված միայն պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված այն անձանց համար, որոնք կարող են վարժական հավաքների կանչվել զորացրման օրվանից ոչ շուտ, քան մեկ տարի հետո: Վարժական հավաքներին ներգրավվում են տարբեր տարիների զինվորական ծառայությունից արձակված պահեստազորայիններ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0 կմ/ժ
    17 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: