ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՏԿԵ փոխնախարարը ԵՄ-Հայաստան հանձնաժողովի նիստին անդրադարձել է ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան համատեղ հանձնաժողովի նիստը:

ՏԿԵՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են եվրոպական հանձնաժողովի ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը, այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալը ողջունել է քննարկման մասնակիցներին և ներկայացրել հանդիպման օրակարգը, որը հաստատվելուց հետո քննարկվել է հանձնաժողովի դերը, աշխատանքի շրջանակը, առաջնահերթությունները:

Արմեն Սիմոնյանն անդրադարձել է ԵՄ-Հայաստան ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին, խոսել է վավերացման գործընթացների ընթացակարգերի և ընթացիկ վիճակի մասին:

Սիմոնյանը նշել է, որ ԵՄ-Հայաստան ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի վարչական կիրարկումը մինչև ԵՄ և ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացումը համատեղ ուսումնասիրության կարիք ունի և անհրաժեշտության դեպքում ՀՀ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կիրականացվեն:

Կլաուս Գեյլը խոսել է ԵՄ-Հայաստան համաձայնագրի իրականացմանն աջակցելու համար տեխնիկական համագործակցության հնարավորություններից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: