ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձել են Հայաստանում Վատիկանի դեսպանատան՝ Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակության հիմնմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Ինչպես տեղեկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությամբ, ողջունելով հյուրին՝ Արա Խզմալյանը  հույս է հայտնել, որ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում համագործակցային կապերն առավել կամրապնդվեն, և կիրականացվեն համատեղ նոր ծրագրեր:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակութային քրիստոնեական ժառանգության պահպանման, տարածման, միջազգայնացման համատեղ նախագծեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում Վատիկանի դեսպանատան՝ Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակության հիմնմանը, որը մեծ խթան կհանդիսանա միջմշակութային կապերի խորացմանն ու զարգացմանը: 

Քննարկվել են նաև Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի շրջանակում (ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում` 2022-2023 թթ. երկամյակի համար) երկկողմանի կարևոր արժեքներն ասպարեզ բերելու և համատեղ նախաձեռնություններով հանդես գալու հնարավորությունները:

Արա Խզմալյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ անգնահատելի է Սուրբ Աթոռի առաքելությունը խաղաղասիրական արժեքների հաստատման գործում  և վստահություն հայտնել, որ քրիստոնեական արժեքների նկատմամբ պատասխանատվությունը համընդհանուր է:

Կողմերը  պատրաստակամություն  են հայտել համագործակցային ջանքերն ուղղել մշակույթի ոլորում համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: