Թբիլիսին պատրաստ է նորից ստանձնել Երևանի և Բաքվի միջև միջնորդի դերը. Վրաստանի ԱԳ նախարար
Թբիլիսին պատրաստ է նորից ստանձնել Երևանի և Բաքվի միջև միջնորդի դերը, այսօր՝ հունիսի 16-ին, Վրաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, գրում է eadaily.com-ը։
«Խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակում Վրաստանը նախկինում քայլեր է ձեռնարկել երկու հարևան երկրների միջև կառուցողական երկխոսություն սկսելու համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում շարունակելու մեր գործունեությունն այս ուղղությամբ», - ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Վրաստանը կարծում է, որ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված իր ջանքերն արդյունավետ կլինեն:
«Մենք պատրաստ ենք զգալի ներդրում ունենալ այդ գործում», -ասել է Դարչիաշվիլին:
2020 թվականի աշնանն Արցախում 44-օրյա պատերազմից հետո Թբիլիսին հումանիտար և դիվանագիտական փորձեր է արել Երևանն ու Բաքուն մերձեցնելու և նրանց միջև երկխոսություն սկսելու համար։ 2021 թվականին վրացական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի մայրաքաղաքում պահվող 15 հայ ռազմագերիներ ազատ են արձակվել՝ Արցախի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց։ Անցյալ տարվա հուլիսին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին երկկողմ հանդիպումը, փոխանցում է Tert.am-ը։
այլ նյութեր այս թեմայով
- Վրաստանում Եվրամայդանի պես իրադարձություններ են նախապատրաստվում. Վրաստանի պետական անվտանգության ծառայության Մասնավորապես, հստակ հայտնի է, որ կազմակերպիչները Վրաստանի համար դիտարկում են 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած...
- ԵՄ ընդլայնում. գործընթաց ընդդեմ ԲՐԻԿՍ-ի՞ Արդյո՞ք դա վերաբերում է նաև Թուրքիային՝ ամենաերկար թեկնածու համարվող երկրին:
- Երևան-Բաթումի-Երևան գնացքը ժամանակավորապես կգործի մինչև Թբիլիսի Հունիսի 2-ի չվերթը ևս իրականացվել է մինչև Վրաստանի մայրաքաղաք, իսկ գնացքի մոտ 200 ուղևորներ ընկերության հաշվին ավտոբուսներով...
- Վրաստանի վարչապետը ՌԴ-ի դեմ Թբիլիսիի հնարավոր պատժամիջոցները համարում է դավաճանություն երկրի շահերին «Այսպես կոչված պատժամիջոցների և ինչ-ինչ սահմանափակումների սահմանումը, առևտրի և տնտեսության փակումը և այլ բաներ,...
- Վրաստանը ՀՀ–ի, Ադրբեջանի և Մոլդովայի հրշեջ-փրկարարների հետ վարժանքներ կանցկացնի Նշվում է, որ վարժանքների նպատակն է լայնածավալ բնական աղետների ժամանակ համապատասխան գերատեսչությունների համակարգումն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ