ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Ռուսաստանը զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզ են ստորագրել

Հայաստանն ու Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում ստորագրել են զբոսաշրջության զարգացման ճանապարհային քարտեզ,  փոխանցում է Sputnik-ը:
Փաստաթղթի տակ ստորագրել են ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վախրուկովը և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:
«Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության կարևոր ուղղություններից է։ Այս պահին Հայաստանի զբոսաշրջիկների ավելի քան 50%-ը ՌԴ-ից է։ Ձեզանից շատերը, հավանաբար, եղել են Հայաստանում։ Ուզում եմ նշել, որ Հայաստանը միայն եկեղեցիներ և բնապատկերներ չէ։ Մեզ մոտ բացվել է 2 նոր լեռնադահուկային հանգստավայր, երրորդը կառուցվում է, զարգանում է առագաստանավային սպորտը և այլն», - ասել է Տերյանը։

Նա համաժողովի մասնակիցներին հրավիրել է Հայաստան ինչպես գեղեցիկ բնապատկերները վայելելու, այնպես էլ ակտիվ սպորտով զբաղվելու համար:

2023 թվականի հունվար-մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է։ Եթե նախորդ տարվա հինգ ամիսներին Հայաստան է այցելել 464 հազար զբոսաշրջիկ, ապա այս տարի արդեն, այդ թիվը եղել է 806 հազար։ Միայն մայիսի ցուցանիշները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 70 հազար մարդով։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: