Չինացիների հոգեբանությունը և նրանց վարքը բանակցությունների ժամանակ (տեղեկանք-ուղեցույց)
Չինացիների հոգեբանությունը
| - Չինական 5000-ամյա քաղաքակրթությունը սկզբունքորեն բոլորովին այլ քաղաքակրթություն է: Չինացին ենթագիտակցորեն իրեն անմահ է զգում, քանի որ կանգնած է չինական մշակույթի "մարմնի" հսկայական ուսերին և բոլոր նախորդ սերունդների մարմնացումն է: | ![]() |
- Չինացին կյանքն ընկալում է որպես խաղային իրավիճակ, ուստի նա քիչ խոցելի է: Արևելյան փիլիսոփայությունը մարզում, զարգացնում է ուղեղը, դարձնում այն ճկուն և գլխավորը՝ քիչ խոցելի: Կոպիտ ասած՝ "եթե պետք է, գլուխներ կկտրենք, եթե ոչ, իսկույն կդադարեցնենք և կսկսենք բոլորին սիրել": Օրինակ, եթե հարկավոր է, կուսակցության հրամանով տասնյակ գյուղեր մի մարդու նման վեր են կենում և տեղափոխվում նշված վայրը` այն բնակեցնելու համար:
- Եթե չինացիների ներկայությամբ քննադատեք իրենց հայրենակիցներից մեկին, ով այդ պահին ներկա չէ, ապա նրանք միանգամից ձեր մասին կփոխեն կարծիքը դեպի վատը, քանի որ նրանք շատ հայրենասեր են, մեկը` բոլորի, բոլորը` մեկի համար:
- Չինացիները միավորված, միասնական ազգ են, նրանց մեջ շատ ուժեղ է կոլեկտիվիզմի զգացումը:
- Չինացիները շատ են սիրում, երբ գովում են իրենց և իրենց երկիրը, այն համեմատում զարգացած պետությունների հետ:
- Չինացիները շատ աշխատասեր են, ուստի հոգատարությամբ են վերաբերվում տքնաջան աշխատանքով վաստակած գումարին:
- Սիրում են նվերներ ստանալ և նվերներ տալ: Գործը գլուխ բերելու համար շատ ընդունված է նաև կաշառք տալը և շողոքորթելը:
- Որպեսզի ձեզ լուրջ վերաբերվեն, ձեր այցեքարտը պետք է լինի ճաշակով ձևավորված, թանկարժեք թղթից, իսկ գրված պաշտոնը` ինչքան կարելի է պատկառելի:
- Ոչ մի դեպքում չինացիներին մի համեմատեք ճապոնացիների հետ, նրանք ոխերիմ թշնամիներ են (ճապոնացիները 1930-ականներին 100 հազարավոր չինացի են սպանել, հայտնի է 1937թ. Նանկինի կոտորածը):
- Չինացիները հայտնի են իրենց համբերությամբ, զսպվածությամբ, ճշտապահությամբ և ծիսականությամբ, այսինքն` կյանքի ցանկացած իրավիճակի համար հատուկ մշակված որոշակի ծեսերի են հետևում:
- Անեկդոտ պատմելուց կամ կատակելուց առաջ լավ մտածեք, թե ինչպես դա կընկալվի:
- Հանդիպման և հրաժեշտի ժամանակ համբույրներ և գրկախառնություններ ընդունված չեն, այնպես որ լավ է խուսափել դրանցից:
Բանակցությունների, հանդիպումների ժամանակ.
![]() |
Առաջին տպավորության էֆեկտը հաճախ վճռորոշ նշանակություն է ունենում շփումների շարունակականության և հաջողության համար: Շատ կարևոր է զրույց սկսելու հմտությունը: Եթե Արևմուտքի ներկայացուցիչների դեպքում որպես "նախազրույցի" ("small talk") թեմա է ընդունված եղանակը, սպորտը, |
- չինական ավանդույթներ, ազգային տոնակատարություններ,
- չինական խոհանոց, երկրի տարբեր նահանգներում կերակրատեսակների առանձնահատկություններ,
- չինական թեյ,
- զրուցակցի ընտանիքի պատմությունը, նրա ծննդավայրը: Տպավորություն թողնելու համար խորհուրդ է տրվում ավելի շատ խոսել չինական հարուստ մշակույթից` անցյալ ու ներկա, քան քաղաքական և տնտեսական խնդիրներից: Իսկ եթե մի քանի բառ էլ չինարեն ասեք, նրանք ուղղակի "կհալվեն": Կատակելու, թեթև մթնոլորտ ստեղծելու համար կարելի է մի քանի ասացվածք սովորել չինարեն: Ձեր ոչ չինական առոգանությունը հաստատ ծիծաղ կառաջացնի և կթեթևացնի մթնոլորտը:
Իսկ ահա այն թեմաները, որոնք հարկավոր չէ արծարծել չինացիների հետ հաղորդակցվելիս.
- Եղանակ: Բանն այն է, որ չինացիների մոտ եղանակը գուշակում է սուրբ կրիան, իսկ եթե դուք անձրև գալու հավանականությունը պայմանավորեք եղանակի տեսությամբ, որով զբաղվում են հասարակ մահկանացուները, ապա խիստ վիրավորած կլինեք զրուցակցին, եթե անգամ նա կրթված է:
- Չինաստանի քաղաքականությունը երրորդ երկրի հետ:
- Քննադատական դիտողություններ Չինաստանի կամ ՉԺՀ իշխանությունների վերաբերյալ` անկախ ձեր զրուցակցի քաղաքական հայացքներից:
- Թայվանի, Սինծյան-ույղուրական ինքնավար մարզի, Տիբեթի, Դալայ-լամայի հարցերը:
- Մաոիզմի շրջանի վերաբերյալ զրուցակցի կարծիքով մի՛ հետաքրքրվեք:
- Մի հարցրեք զրուցակցին` հավատո՞ւմ է արդյոք ղեկավարության վարած տնտեսական բարեփոխումների քաղաքականությանը:
- Էրոտիկ թեմաներ:
Բանակցությունների ժամանակ օգտագործե՛ք չինական հետևյալ սկզբունքները՝ ի շահ ձեզ:
|
- Չինաստանում շատ բարձր է գնահատվում ազնվությունը, իսկ սուտը կարող է տհաճ հետևանքների հանգեցնել: - Պայմանագիր կազմելիս հարկավոր է քննարկել յուրաքանչյուր մանրուք, իսկ ստորագրելուց հետո կատարեք պայմանագրի պայմանները և մի՛ բարկացեք, եթե չինական կողմն անընդհատ դա |
- Չինաստանում ընդունված է բանակցությունների մի մասը վարել ճաշի սեղանի շուրջ, և հրավերի մերժումը կդիտարկվի որպես լուրջ վիրավորանք, մանավանդ եթե ամեն ինչ արդեն պատվիրված է:
- Չինացիների հետ բիզնես վարելու հիմնական օրենքը` ձեզ համար թշնամիներ մի՛ ստեղծեք:
Մեծ բանակցությունների ժամանակ.
- Միշտ ներկա է լինում մեկը, որը հետևում է ձեր տրամադրության փոփոխությունը: Նրա խնդիրն է հասկանալ ձեր մտքերը, զգալ զգացմունքները, սխալները, քանի որ ձեր էմոցիոնալ ռեակցիան կարող է հուշել, թե ինչպես վարվեն ձեզ հետ: Ուստի հարկավոր է լինել շատ զուսպ, կառավարել շարժումները, միմիկան:
- Միշտ չինական հանդիպումների ժամանակ թեյ են հյուրասիրում: Սակայն այստեղ էլ չինացիներն իրենց "հնարքներն" ունեն: Հայտնի է, որ կան տարբեր ազդեցություն գործող թեյեր: Օրինակ` ձեզանից շուտ ազատվելու համար ձեզ կարող են միզամուղ հատկությամբ թեյ հյուրասիրել:
Նվերների մասին
| - Նվերները` թեկուզև խորհրդանշական, շատ կարևոր են: Հարկավոր է նվեր պատրաստել բանակցության բոլոր մասնակիցների համար, և դրանք պետք է տարբերվեն` կախված նվեր ստացողի պաշտոնից: - Կարևոր է, որպեսզի նվերը լինի յուրահատուկ: | ![]() |
- Ոչ մի դեպքում չի կարելի նվիրել ծաղիկ, ժամացույց, թաշկինակ, սանդալներ, քանի որ դրանք Չինաստանում մահվան և թաղման խորհրդանշաններ են: Չարժի նվիրել նաև կտրող-ծակող առարկաներ, օրինակ` դանակների հավաքածու, քանի որ դա բոլոր հարաբերությունները խզելու խորհրդանշան է:
Հայերի և չինացիների միջև հատման կետերը
- Հայկական և չինական քաղաքակրթությունները աշխարհում հնագույններից են՝ ավելի քան 5000 տարեկան:
- Կոնֆուցիուսի ժամանակներից սկսած (մ.թ.ա. 5-րդ դար)՝ չինական քաղաքակրթությանը բնորոշ էր յուրաքանչյուր մարդու սոցիալ-քաղաքական ակտիվությունը` ուղղված երջանկության և բարեկեցության հասնելուն հենց երկրային կյանքի ընթացքում, ընդ որում նրա ճակատագիրը կախված էր ոչ թե աստվածային կանխորոշումից, այլ սեփական ջանքերից: Նույնն էլ` հայերի մոտ:
- Չինական, ինչպես և հայկական պատմությունը հագեցած է զանգվածային ժողովրդական շարժումներով և բարձր սոցիալական մոբիլությամբ: Չինաստանի տարածքը կանոնավոր կերպով դրսից ասպատակությունների է ենթարկվել, սակայն ի տարբերություն հայկական պատմության՝ Չինաստանի զավթիչների մեծ մասը վաղ թե ուշ ենթարկվել է չինացման և ասիմիլացվել չինական էթնոսի մեջ, իսկ նրանց պետությունների տարածքներն էլ սովորաբար մտել են Չինաստանի տարածքի մեջ:
Քանի որ Չինաստանն արդեն գերտերություն է համարվում, դարձել է աշխարհի երկրորդ տնտեսությունը, ուստի հարկավոր է ամեն ինչ անել մեր ազգերի միջև բարեկամությունն ամրապնդելու համար:
Չինացիների մտածողությունն ու վարքը բնորոշող մի քանի չինական ասացվածքներ
![]() |
- Կարևոր չէ, թե ինչ գույնի է կատուն, կարևորն այն է, որ նա մուկ բռնի: - Լավ խոսակցությունում ամեն ինչ չէ, որ ասվում է: - Կարևոր չէ, թե որքան դանդաղ ես առաջ ընթանում: Կարևորն այն է, որ կանգ չառնես: |
- Ես լսում եմ ու մոռանում, ես տեսնում եմ ու հիշում, ես անում եմ ու հասկանում:
- Լռությունը իսկական ընկեր է, որը երբեք չի դավաճանում:
- Հարգի՛ր ինքդ քեզ, և ուրիշներն էլ կսկսեն հարգել քեզ:
- Ջրի կաթիլները ժամանակի ընթացքում անցք են բացում սահմանի վրա:
- Թշնամուդ խեղդիր բարեկամական գրկախառնության մեջ:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
0° 0°
21.12.2025
0° 0°
22.12.2025
Հարցում

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)