ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը հյուրընկալել է ցեղասպանագետ Արա Քեթիբյանին

Օրերս Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հյուրընկալել է ավստրալահայ գիտնական, ցեղասպանագետ Արա Քեթիբյանին, ում գործունեության վերջին տարիներն ամբողջությամբ նվիրված են Հայոց ցեղասպանությանն ու  հայկական հարցին առնչվող մի շարք հոդվածների ուսումնասիրությանը, որոնք նա հավաքել է ամերիկյան «Վաշինգտոն Թայմս», «Նյու Յորք Թայմս», «Լոս Անջելես Թայմս», «Չիկագո Տրիբյուն» հեղինակավոր թերթերից և հրատարակել տասնյակից ավելի հատորներում։

Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Արա Քեթիբյանին և ընդգծել նրա գիտական գործունեության խիստ պահանջվածությունը հատկապես ստեղծված իրողություններում, երբ Ադրբեջանը շարունակում է Արցախում իրականացնել էթնիկ զտումների, ցեղասպան գործողությունների քաղաքականություն։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: