ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Մենք գալիս ենք Մոսկվա». Պրիգոժինը պատասխանել է Պուտինին

«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Telegram-ի իր ալիքում աուդիո ձայնագրություն է հրապարակել՝ ասելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սխալվում է, փոխանցում է Aysor.am։

«Հայրենիքի դավաճանության հարցում նախագահը խորապես սխալվել է։ Մենք մեր երկրի հայրենասերներն ենք։ Մենք կռվել ենք և կռվում ենք։ Եվ ոչ ոք չի պատրաստվում հանձնվել նախագահի, ԱԴԾ-ի կամ որևէ մեկի խնդրանքով, որովհետև մենք չենք ցանկանում, որ երկիրը ապրի կոռուպցիայի, խաբեության մեջ», - ասել է Պրիգոժինը:

Նա նշել է, որ երբ Վագները կռվում էին Աֆրիկայում, «մեզ ասացին, որ մեզ պետք է Աֆրիկան, իսկ դրանից հետո նրանք լքեցին այն, քանի որ գողացան ամբողջ գումարը, որը պետք է գնար օգնության համար»։

«Երբ մեզ ասացին, որ մենք պատերազմում ենք Ուկրաինայի հետ, մենք գնացինք և կռվեցինք։ Բայց պարզվեց, որ ռազմամթերքը, զենքերը, ամբողջ գումարը, որ դրվել է, նույնպես գողացել են»,- ասել է Պրիգոժինը։

Նրա խոսքով, այժմ իշխանությունները ոչինչ չեն խնայում, երբ իմանում են, որ ինչ-որ մեկը արդեն գնում է դեպի Մոսկվա, այդ օրը եկել է, և հիմա նրանք նույնիսկ հարվածում են խաղաղ ենթակառուցվածքներին։

«Մենք հայրենասերներ ենք, իսկ մեզ ընդդիմացողները տականքների շուրջ հավաքվածներն են»,- ասաց նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    18 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: