ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե  Լեռնային Ղարաբաղի հայերին հատուկ երաշխիքներ տրամադրելու Հայաստանի պահանջն անընդունելի է, վնասում է ադրբեջանական կողմին, փոխանցում է aysor.am-ը։

«Նման իրողությունների դեպքում իրենք այն հարցը, որը տասնամյակների ընթացքում խնդրի պատճառ է դարձել, չեն լուծում, դա իրականությունից փախչել է, դա հարցի լուծում չի լինելու, իրենց ձեռք չի տալիս, որ այդ հարցերը չքննարկվեն։ Վստահ եմ՝ ինչ-որ փուլում իրենք դրան կգան»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Սիմոնյանը կարծում է, թե սա բանակցություններից առաջ բարձր սանդղակ դնելու համար է արվում։

Նա պնդեց՝ հայկական կողմի համար ԼՂ հայության իրավունքների հարցը կարևորագույն հարց է ու այն չի կարող մոռացության մատնվել։

«Դա ինքնախաբեություն է, եթե Ադրբեջանը պատրաստ է ինքնախաբեությամբ զբաղվել, Հայաստանը պատրաստ չէ, մենք հետամուտ ենք լինելու մեր հայտարարություններին»,- նշեց նա։

Սիմոնյանն ընդգծեց՝ եթե այս հարցին լուծում չեղավ, նշանակում է՝ բանակցությունների մեծ մասը անիմաստ են։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: