ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում բենզին և դիզվառելիք տրամադրվում է խիստ անհրաժեշտ դեպքերում. Տեղեկատվական շտաբ

Հունիսի 15-ից Ադրբեջանը դադարեցրել է նաև Հայաստանից Արցախ հումանիտար բեռնափոխադրումները, որի պատճառով պետությունն անցել է խիստ խնայողական ռեժիմի բոլոր ուղղություններում, այդ թվում՝ վառելիքի:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ բենզին և դիզվառելիք տրամադրվում է խիստ անհրաժեշտ դեպքերում՝ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, հիվանդներին բուժհաստատություններ տանելու, շրջաններից գյուղատնտեսական մթերքը կենտրոնացված կարգով շրջկենտրոններ և քաղաք Ստեփանակերտ տեղափոխելու, հասարակական տրանսպորտի աշխատանքը և պետական որոշ մարմինների հրատապ գործունեությունը կազմակերպելու համար:

Այդուհանդերձ, կան մարդիկ, ովքեր այս ընթացքում վառելիք չեն ստացել, բայց շարունակում են երթևեկել՝ այդ կերպ հարուցելով որոշակի հարցեր հանրության շրջանում:

Լցակայաններում խախտումներ կատարելու հնարավորությունը պարզելու նպատակով օպերատիվ ճանապարհով կատարվել են որոշակի ճշտումներ, ինչի արդյունքում պարզվել է, որ ներկայումս մեքենաներով երթևեկող անձինք օգտագործում են նախքան հունիսի 15-ը ձեռք բերված վառելիքը:

Ամեն դեպքում, պետական համապատասխան մարմինների կողմից շարունակաբար վերահսկողություն է իրականացվելու լցակայանների գործունեության նկատմամբ՝ հնարավոր խախտումներն ու չարաշահումները կանխելու և բացառելու նպատակով: Այդ առումով ակնկալում ենք նաև հանրության աջակցությունը հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման ու հանրային վերահսկողության ապահովման հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 0 կմ/ժ
    14 C°
     
    30°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: