ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղության պայմանագրում գլխավոր հարցերի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ունենալ տարաձայնություններ. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջընթաց է ակնկալում, փոխանցում է Այսօր-ը:

«Հայաստանի դիրքորոշումն այն է, որ մենք ուզում ենք ունենալ խաղաղության պայմանագրի այնպիսի տեքստ, որը կբխի մեր շահերից ու որը հնարավոր կլինի ստորագրել»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Ռուբինյանի խոսքով՝ գործընթացը հեշտ չէ, բարդ է, կան հարցեր, որոնց շուրջ կան տարաձայնություններ։ Կան հարցեր, սակայն, որոնց շուրջ արդեն կան համաձայնություններ։

«Բայց գլխավոր հարցերի շուրջ շարունակում են մնալ տարաձայնություններ, ակնկալիքն այն է, որ հնարվոր կլինի ևս մի քանի քայլով  մոտեցնել դիրքորոշումները»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    19°  15° 
    03.05.2024
    23°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: