ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիան աջակցում է խաղաղության հասնելուն ուղղված ՀՀ անկեղծ ջանքերին. Կոլոննան Սյունիքից լուսանկար է հրապարակել

Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանի հետ բանակցությունների միջոցով խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի անկեղծ ջանքերին` պահպանելով Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները: Թվիթերյան իր միկրոբլոգում նման գրառում է արել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։ Նա նշել է, որ ասել է այս մասին իր հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Ֆրանսիան մոբիլիզացնում է իր ուժերը հանուն արդարության և միջազգային իրավունքի հանդեպ հարգանքի»,– հավելել է ֆրանսիացի դիվանագետը։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հեռախոսազրույց են ունեցել։ Նրանք քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հարցը։ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: