ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ցանկություն է հայտնել բարձրացնել Իրանի հետ համագործակցության մակարդակը

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին կցանկանար Իրանի հետ համագործակցությունն ավելի բարձր մակարդակի վրա տեսնել։ Այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը՝ Ճապոնիա կատարած այցի արդյունքներով Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ ունեցած զրույցում։

«Ներկայումս ԳՀՀԾ (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր) ուղղությամբ ջանքերը կանգ են առել, ուստի այս ոլորտում առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում: Իրանի հետ համագործակցությունը շարունակվում է, բայց ոչ այն մակարդակով, որը ես կցանկանայի տեսնել»,-ասել է Գրոսին՝ ընդգծելով, որ համապատասխան դիրքորոշումը փոխանցել է իրանական կողմին։

Գրոսսին հիշեցրել է, որ մարտին այցելել է Իսլամական Հանրապետություն։

«Համատեղ հայտարարության մեջ մենք պայմանավորվել ենք որոշակի գործողությունների շուրջ, սակայն այդ պայմանավորվածությունների իրագործումը չափազանց դանդաղ է ընթանում»,-ասել է նա՝ ընդգծելով, որ ՄԱԳԱՏԷ-ն «փորձում է արագացնել պայմանավորվածությունների իրականացումը, որպեսզի կանխի լարվածության աճն աշխարհի այս հատվածում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: