ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միրզիյոևը ձայների 87,05 %-ով վերընտրվել է Ուզբեկստանի նախագահ

RIA NOVOSTI

Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը հավաքել է ձայների 87,05 %-ը և հաղթում է արտահերթ նախագահական ընտրություններում: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է ԿԸՀ ղեկավար Զայնիդդին Նիզամխոջաևը։

«Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Շավքաթ Միրզիյոևի օգտին քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 87,05 %-ը»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ընտրական հանձնաժողովի ղեկավարը։

Երկրորդ տեղում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Ադոլաթ» («Արդարություն») նախագահ, Գերագույն դատարանի նախագահի առաջին տեղակալ Ռոբախոն Մախմուդովան ձայների 4,43 %-ով, երրորդում՝ Ուզբեկստանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ  Ուլուգբեկ Ինոյաթով 4,02 %-ով , չորրորդը՝ Էկոլոգիական կուսակցության առաջնորդ Աբդուշուքյուր Խամզաևն էր, ով ստացել է ձայների 3,74 %ը։

Ըստ ԿԸՀ-ի՝ վերջնական մասնակցությունը կազմել է 79,8 % կամ 15,6 մլն ընտրող։ 2021 թվականի նախագահական ընտրություններում Միրզիյոևը հաղթել է ձայների 80,31 %-ով, մասնակցությունը կազմել է 80,04 %։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: