ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան հաստատել է Ուկրաինային 700 միլիոն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթը

Գերմանիան Ուկրաինային կուղարկի մինչև 700 միլիոն եվրո գումարի ռազմական օգնության նոր փաթեթ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին։

Ըստ Գերմանիայի պաշտպանության նախարարության՝ փաթեթը ներառում է Patriot զենիթահրթիռային համալիրի 2 նոր կայան, 40 լրացուցիչ Marder հետևակի մարտական ​​մեքենա, 25 լրացուցիչ Leopard 1 տանկ, 5 Bergepanzer 3 տանկ, ինչպես նաև հրետանային զինամթերքի 20 000 արկ։

Ըստ Բորիս Պիստորիուսի՝ այս փաթեթը «ծառայում է Ուկրաինայի առաջնահերթություններին․․․ և դրանով Գերմանիան կարևոր ներդրում է անում Ուկրաինայի կայունության ամրապնդման գործում»։

Գերմանիայի կողմից  ռազմական, ֆինանսական և հումանիտար օգնության ընդհանուր ծավալը 2022 թվականի փետրվարից հասել է գրեթե 17 միլիարդ եվրոյի: Նախորդ անգամ Բեռլինը ռազմական աջակցության նոր փաթեթի մասին հայտարարել էր մայիսին՝ 2,9 մլրդ եվրոյի չափով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    20 C°
     
    24°  13° 
    10.05.2024
    24°  12° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: