ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քննարկվել է մեր երկրում գերմանական ընկերությունների գործունեությանը վերաբերող համաձայնագրի վավերացման հարցը

Ազգային ժողովը հուլիսի 13-ի արտահերթ նստաշրջանում քննարկել է ««Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի և վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձևով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: 

ՀՀ ԱԺ փոխանցմամբ, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ վերոնշյալ ընկերությունները Հայաստանում գործունեություն են ծավալում դեռևս 2000-ականների սկզբից, սակայն մինչ այս պահը չեն ունեցել իրավական կարգավիճակ, գործել են դեսպանությունների ներքո: Որոշակի տեխնիկական հարցեր են առաջացել այս ընկերությունների գործունեության  հետ կապված՝ գույքի ու սարքավորումների ներմուծման, հարկերի վճարման և այլն: Փոխնախարարը պարզաբանել է, որ գործընթացը դեռևս տարիներ առաջ երկկողմ համաձայնագրով պետք է կարգավորված լիներ, սակայն մինչ օրս ձգձգվել է ինչ-ինչ պատճառներով: «Նախորդ տարի մեր ակտիվ նախաձեռնության արդյունքում հայտագրերի փոխանակման միջոցով հաջողվեց նման պայմանագիր ստորագրել, որը ներկայացվել է վավերացման»,- ասել է Ռաֆայել Գևորգյանը:

Փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել հայ-գերմանական արդյունավետ համագործակցության զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ բազմաթիվ նոր նախաձեռնություններ են քննարկվում: Դեռևս 1995 թվականից առկա է հարուստ իրավապայմանագրային բազա, Գերմանիան Հայաստանում ներդրումներ է կատարել մոտ երկու տրիլիոն դրամին համարժեք: Այս պահին KFW բանկի ակտիվ պորտֆելը Հայաստանում կազմում է մոտ 650 մլն եվրո: GIZ-ը հիմնականում գործունեություն է ծավալում գրանտային միջոցառումների շրջանակում, մասնավոր հատվածի զարգացման համար շատ կարևոր աշխատանք է կատարվել տարիների ընթացքում և այժմ էլ ակտիվ աջակցություն է ցուցաբերում մեր երկրին:

Պատգամավորներ Արսեն Թորոսյանի, Արծվիկ Մինասյանի, Ծովինար Վարդանյանի և Սերգեյ Բագրատյանի հարցերի առնչությամբ փոխնախարարը պարզաբանումներ է ներկայացրել, նշել, որ Գերմանիան առևտրաշրջանառության առումով ԵՄ շրջանակում Հայաստանի առաջին գործընկերն է, մոտ երկու տրիլիոնից ավելի ներդրումներ են արվել մեր երկրում նախորդ տարիների ընթացքում: «Թե ինչո՞ւ այս համաձայնագրերը չեն ստորագրվել, չեմ կարող ասել, բայց փաստ է, որ դա խոչընդոտել է մեր հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Ռաֆայել Գևորգյանը և հավելել, որ համաձայնագրով նոր արտոնություններ չեն սահմանվում, կանոնակարգվում են գործող հարաբերությունները:

Մինչ այժմ համաձայնագրի ընդունման գործընթացը ձգձգելու կամ խոչընդոտելու վերաբերյալ պատգամավորների հարցերին ի պատասխան՝ էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ գործընթացը սկսել է 12 տարի առաջ, և դրանից հետո պարբերաբար Գերմանիայի կառավարությունը տարբեր մակարդակներում հնչեցրել է, որ այս համաձայնագրերն իրենց համար կարևոր են: «Այդ արձանագրումներն արվել են նաև վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչի արդյունքում հարցը լուծվել է, հարցը հնարավոր էր լուծել մեկ տարվա ընթացքում: Խոչընդոտվե՞լ է, թե՝ ոչ, հարցի պատասխանը կթողնեմ ձեզ»,- ասել է նա:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Էդգար Հակոբյանը:

Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: