ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Financial Times. Հայաստանը կտրուկ ավելացրել է ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստան՝ $800,000-ից հասնելով $180 մլն-ի

Հայաստանից Ռուսաստան ավտոմեքենաների արտահանումը 2022 թվականի հունվարին 800 հազար դոլարից 2023 թվականի հունվարին աճել է մինչև 180 միլիոն դոլարի, գրում է Financial Times-ը։ Միաժամանակ Հայաստանը չունի սեփական ավտոմոբիլային արտադրություն։

Forbes.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում ուկրաինական իրադարձությունների ֆոնին փակվել են BMW, Audi և այլ ապրանքանիշերի ավտոսրահները։

«Ցանկացած հարուստ մարդ, ով գնում էր ավտոսրահ և մեքենա էր գնում, այլևս չի կարող դա անել: Ուստի դիմում են մեզ կամ մեկ ուրիշին, և նրան մեքենա են բերում»,- FT-ին պատմել է մաքսակետում աշխատող անանուն ավտոդիլերը, փոխանցում է panorama.am-ը:

«Վաճառողների ու գնորդների խոսքով՝ Հայաստանի տարածքով Ռուսաստան մեկնող մեքենաների մեծ մասը ԱՄՆ-ից ժամանում է Վրաստանի Փոթի նավահանգստով»,-գրում է FT-ն։ Մեքենաները ձեռք են բերվում ԱՄՆ-ում օգտագործված ապահովագրական աճուրդներում, որտեղ մեքենաները ապահովագրողների կողմից համարվում են ջարդոնված: Այնուհետև դրանք վերանորոգվում են Վրաստանում կամ Հայաստանում, վերանորոգված օգտագործված մեքենաները Ռուսաստանում կարող են վաճառվել իրենց արժեքից շատ ավելի թանկ, նշում է FT-ն։ Ըստ թերթի՝  նման սխեման վաճառողներին թույլ է տալիս շրջանցել 50 հազար եվրոյից ավելի ավտոմեքենաների արտահանման ԵՄ արգելքը։

«Վերանորոգումից հետո մեքենաները մաքսազերծում են Հայաստանում, որն իրականացնում է անմաքս առևտուր Ռուսաստանի հետ և Գյումրիով մեքենաներ են ուղարկվում Ռուսաստան՝ կրկին հատելով Վրաստանի հետ սահմանը։ ԱՄՆ-Վրաստան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան այս սխեման միակը չէ, կան շատ ուրիշներ»,-FT-ին պատմել է Պավել անունով ավտոմեքենա վաճառողը:

2022 թվականի հունվարին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 2,8 մլն դոլարի ավտոմեքենա, մեկ տարի անց այդ գումարն աճել է մինչև 29,5 մլն դոլար և շարունակում է աճել, նշում է FT-ն։ 2023 թվականի ապրիլին Հայաստան են ներկրվել 34 միլիոն դոլար արժողությամբ ամերիկյան մեքենաներ։

ԱՄՆ-ը 2022 թվականի գարնանն արգելեց նոր և օգտագործված մեքենաների արտահանումը Ռուսաստան։ ԵՄ-ն, որպես Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթի մաս, արգելել է ավելի քան 50 հազար եվրո արժողությամբ մեքենաների մատակարարումը երկիր: Պատժամիջոցների 11-րդ փաթեթով ԵՄ-ն ընդլայնել է Ռուսաստան շքեղ մեքենաների արտահանման արգելքը ինչպես նաև բոլոր էլեկտրական մեքենաների վրա, ներառյալ օգտագործվածները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: