ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՀ-ն ՝ գլոբալ պարենային անվտանգության համար հացահատիկային գործարքից ՌԴ-ի դուրս գալու հետևանքների մասին

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հայտարարել է, որ Ռուսաստանի դուրս գալը համաձայնագրից, որը թույլ է տալիս ուկրաինական հացահատիկի արտահանումը Սեւծովյան նավահանգիստներից, կարող է բացասաբար ազդել գլոբալ պարենային անվտանգության վրա եւ հանգեցնել պարենամթերքի գների աճի, հատկապես ցածր եկամուտ ունեցող երկրներում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ հիմնադրամը շարունակելու է ուշադիր հետեւել տարածաշրջանում իրադարձությունների զարգացմանը եւ դրանց ազդեցությանը գլոբալ պարենային անվտանգության վրա:

«Նախաձեռնության դադարեցումն ազդում է այն երկրներին պարենի մատակարարումների վրա, որոնք մեծապես կախված են Ուկրաինայից, մասնավորապես, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արեւելք եւ Հարավային Ասիա մատակարարումներից»,-ասել է ԱՄՀ ներկայացուցիչը:

Այս շաբաթ G20-ի անդամ մի քանի երկրներ դատապարտել են ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությունից դուրս գալու Ռուսաստանի որոշումը:     

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    12.12.2024
       
    13.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: