ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման կոչ է արել

Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպման ընթացքում ռուսական կողմը Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման կոչ է արել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ եռակողմ և երկկողմ հանդիպումների արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ առանձնացնելով հանդիպումների հիմնական թեմաները։

Ըստ գերատեսչության՝ նախարարները կենտրոնացել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ապաէսկալացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համատեղ ջանքերի վերլուծության վրա՝ համաձայն երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարությունների։

«Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի շուտափույթ ապաշրջափակման և Լեռնային Ղարաբաղի բնակչության բնականոն կյանքի վերականգնման անհրաժեշտությունը։ Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները վերահաստատել են եռակողմ համաձայնագրերի բոլոր ուղղություններով աշխատանքի ակտիվացման կարևորությունը, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը, ինչպես նաև հասարակական գործիչների և փորձագետների շփումները և խորհրդարանականների միջև երկխոսություն մեկնարկը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեմային՝ շեշտը դնելով մնացած տարաձայնությունների  հաղթահարման վրա», - նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ երկկողմ հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը, բացի երկկողմ օրակարգի և միջազգային և տարածաշրջանային հարցերի քննարկումից, «կողմ են արտահայտվել «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համագործակցության վերականգնմանը»։

Իսկ Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի երկկողմ հանդիպմանը «վերլուծվել են ռուս-հայկական օրակարգի ամենաակտուալ թեմաները, այդ թվում՝ տնտեսական և հումանիտար ուղղություններում»։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունավետ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում», - նշված է հաղորդագրությունում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: