ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մարդկանց ուղեղում չի տեղավորվում Ակնայից Ստեփանակերտ փոխադրումները լեգիտիմացնելու որեւէ խոսակցություն. Արցախի ՄԻՊ

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մեզ համար Ադրբեջանի կողմից շարունակվող և անընդհատ թարմացվող ցեղասպան գործիքակազմերից մեկն էր: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և վստահեցրել, որ Լաչինի միջանցքում անցակետի առկայությունը Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի հետ անհամատեղելի է:

«Վագիֆ Խաչատրյանի առևանգումը Ադրբեջանի կողմից իրականացվող հանցավոր ցեղասպանական քաղաքականության հերթական դրսևորումն է և հերթական գործիքն էր, որ կիրառվեց: Ասել, որ անսպասելի էր, չենք կարող: Պետք է հասկանանք, որ ադրբեջանական տիրույթում բազմիցս սպառնալիքներ են հնչել նաև այդ ուղղությամբ, և կարող եմ ասել, որ հաճախ իմ նկատմամբ էլ են սպառնալիքներ հնչել ադրբեջանցի տարբեր օգտատերերի կողմից: Ես բացառություն չեմ, Արցախի բոլոր քաղաքացիների ուղղությամբ են նման սպառնալիքներ հնչում»,- նշեց ԱՀ ՄԻՊ-ը:

Ստեփանյանի կարծիքով՝ իրավիճակը ավելի շատ բարդանում է նրանով, որ այդ առևանգումը տեղի է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղիղ ներկայությամբ, և կարելի է ասել` ԿԽՄԿ-ի ձեռքերից:

«Սա այն կարևոր հանգամանք է, որի վրա շեշտադրում արել ենք և շարունակելու ենք անել՝ ինչ-որ առումով պատասխանատվությունը դնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վրա: Ես իմ դժգոհությունն եմ հայտնել Կարմիր խաի միջազգայիին կոմիտեին, որը իր տարածած վերջին հայտարարության մեջ առևանգում բառի փոխարեն օգտագործել էր ձերբակալում տերմինը: Դա անընդունելի է և չի արտահայտում այս հանցավոր գործողության ողջ էությունը: Մենք շարունակելու ենք պնդել, որ ԿԽՄԿ-ն, որպես չեզոք կողմ, պետք է իրավական գնահատական տա այս հանցագործությանը և օգտագործի իր լծակները», հավելեց Ստեփանյանը:

ՄԻՊ-ի փոխանցմամբ՝ այս պահին ԿԽՄԿ-ի կողմից տեղափոխություններն ամբողջությամբ դադարեցված են, քանի որ այն այս պահին ապահով չէ: Պաշտպանը անդրադարձավ ժամեր առաջ Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացու ձերբակալմանը։

«Մի քանի ժամ առաջ տեղեկատվություն փոխանցվեց, որ Արցախի ևս մեկ քաղաքացի Ադրբեջանի կողմից ձերբակալվել է, ինչպես ադրբեջանական ալիքներն են տարածում, բայց նաև մեր փոխանցած ինֆորմացիայի համաձայն, քաղաքացին մոլորվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում: Մենք շարունակում ենք փաստերի հավաքագրումը և հավելյալ տեղեկատվության դեպքում կհայտնենք»,- ասաց Ստեփանյանը:

Հարցի, թե ինչպես պետք է կանխել այս ամենը, ՄԻՊ-ը նշեց. «Կարծում եմ՝ պետք է վերականգնվի ռուսական խաղաղապահ զորակազմի ամբողջական վերահսկողությունը Լաչինի միջացքի նկատմամբ: Սա ամենակարևորն է, որ պետք է առաջնային իրականացնել: Բացի ադ, Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ևս մեկ անգամ պետք է ազդակ լինի միջազգային հանրությանը, տարբեր ամակերպություններին, որ անցակետի առկայությունը ուղղակի սպառնալիք է Արցախի ժողովրդի համար, և հնարավոր բոլոր մեխանիզմները կիրառվեն, որ և՛ Լաչնի միջանցքում, և՛ Արցախում վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմ ներդրվի, որ վերջ դրվի Ադրբեջանի անպատժելիությանը: Հակառակ դեպքում, ստացվում է, որ նոր հանցանք գործելով՝ Ադրբեջանը մնում է անպատիժ, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, և ոչ մի հանցանք իրավական գնահատական չի ստանում»,- մեկնաբանեց նա:

Ստեփանյանը ներկայցրեց նաև Արցախի ժողովրդի տրամադրվածությունն ու պահանջը՝ վստահեցնելով՝ Արցախում չկա այնպիսի տրամադրություն, թե պետք է հաշտվել իրավիճակի հետ:

«Այս պահին ես արտահայտում եմ Արցախի հարյուրավոր քաղաքացիների կարծիքը: Անգամ այս ծանր պահին մարդկանց ուղեղում չի տեղավորվում Ակնայից Ստեփանաերտ փոխադրումները կամ դրանք լեգիտիմացնելու ցանակացած խոսակցություն: Կա միասնական կամք, և այդ կամքը արտահայտվում է գրեթե բոլոր տարիքայինների շրջանում: Նրանք շատ լավ հասկանում են, որ հարմարվելով իրավիճակին, Ադրբեջանը մեզ ծուղակի մեջ է գցելու և միջազգային հանրությանը ներկայացնի որպես ինտեգրման ճանապարհին հաջողության օրինակ: Մեր դիրքորոշումը մնում է այն, որ եռակողմ հայտարարությամբ Արցախի ժողովրդի համար, որպես կյանքի ճանապարհ, ընտրվել է Լաչնի միջանցքը: Միջազգային հանրության գործը պետք է լինի այդ ճանապարհի վերաբացումը ապահովելը: Մենք չենք պատրաստվում օգտվել այլ ճանապարհից: Մենք արդեն իսկ ունենք հաստատված ճանապարհ, որը օր առաջ պետք է բացվի, որ կանխվի Արցախում առկա հումանիտար աղետը: Հակառակ պարագայում, այս աղետի պատասխանատվությունը կիսելու են այն բոլոր կողմերը, որոնք այսօր բառախաղով են զբաղված և չեն ստանձնում այն պարտավորությունները, որոնք սահմանված են միջազգային իրավական փաստաթղթերով», — եզրափակեց Ստեփանյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    07.12.2024
       
    08.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: