ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն առաջընթաց է նկատում Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ զգալի առաջընթաց են նկատում Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում, հայտնում է Արմենպրես-ը:

ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի միջոցով հանգամանորեն քննարկվում են Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։ 

Գոնչարն անդրադարձել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների՝ հունիսի 2-ին կայացած հանդիպմանը Մոսկվայում։

«Արդյունքների համաձայն՝ կողմերը զգալի առաջընթաց են արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման եղանակների համաձայնեցման հարցում, մասնավորապես, ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ», - ասել է վարչության տնօրենը՝ հավելելով, որ երեք երկրների ԱԳ նախարարների հուլիսի 25-ի հանդիպմանն այս թեման շոշափվել է, իսկ ՌԴ-ն տվյալ աշխատանքը նախագծային փուլ տեղափոխելու ցանկություն է հայտնել։

Գոնչարի խոսքով՝ Ռուսաստանը ձգտում է ապահովել, որ այս թեմայով «բոլոր պայմանավորվածությունները լինեն հավասար հիմունքներով»:

«Կողմերից ոչ մեկը չպետք է ունենա այն զգացումը, որ ինչ-որ մեկն ավելին է ստացել: Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, առաջին հերթին՝ երկաթուղային, կօգնի բացել Հարավային Կովկասի հսկայական տնտեսական ներուժը և հզոր խթան կհաղորդի եռակողմ աշխատանքի մյուս բոլոր ուղղություններին», - ասել է դիվանագետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    14 C°
     
    23°  13° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: