ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մալթայի հայկական համայնքն ի աջակցություն Արցախի խաղաղ ցույց է անցկացրել

maltatoday

Չորեքշաբթի Մալթայի հայկական համայնքը խաղաղ ցույց է անցկացրել՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը՝ միակ ճանապարհը, որով 120 հազար արցախահայերը առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ սպասարկումներ են ստանում, NEWS.am-ի հաղորդմամբ գրել է Malta Today-ը։

Ակցիան լուսաբանած լրագրող Լյուկե Վելլայի խոսքով՝ հայկական համայնքը հավաքվել էր Մալթայի արտաքին գործերի նախարարության շենքի մոտ, որպեսզի հանրության ուշադրությունը գրավի տարածաշրջանում տիրող հումանիտար աղետի հանդեպ։

Համայնքը Մալթայի կառավարությանը կոչ է արել օգտագործել դիվանագիտական խողովակները եւ միջազգային ազդեցությունը՝ հօգուտ Լաչինի միջանցքի ապաշրջափակման։

«Մալթան կարող է վճռական դեր խաղալ Արցախի քաղաքացիական բնակչության իրավունքների պաշտպանության հարցում»,- հայտարարել են հայկական համայնքում։

2022թ. դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը շրջափակված է ադրբեջանցի զինվորականների կողմից, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի. մատակարարումները դադարեցվել են, խանութները դատարկ են, դեղորայքը՝ անհասանելի, նշել է հոդվածի հեղինակը։

Հայկական համայնքի հայտարարությունում նշվել է, որ համայնքն ակտիվորեն մասնակցում է բանավեճերին միջազգային տարբեր կազմակերպություններում, որոնց անդամ է Մալթան, եւ կոչ է անում անհապաղ ուշադրություն դարձնել Արցախի շուրջ տիրող ծայրահեղ վիճակին։

Ընդգծվել է, որ արդեն մեկ շաբաթից ավելի մոտ 400 տոննա կենսականորեն կարեւոր հումանիտար օգնություն չի հասնում հայ բնակչությանը Ադրբեջանի կառավարության կողմից միակ ճանապարհի շրջափակման պատճառով։

«Անմեղ մարդկանց կյանքը սպառնալիքի տակ է, քանի որ հիմնական մատակարարումները, ներառյալ պարենը եւ դեղորայքը, դադարեցվել են, ինչի հետեւանքով տարածաշրջանը գտնվում է ծայրահեղ աղետի եւ վտանգի մեջ։ ՄԱԿ Միջազգային դատարանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին պարտավորեցրել են բացել միջանցքը, բայց, չնայած դատարանի որոշմանը, միջանցքը Ադրբեջանը չի բացել, ինչն անհանգստացնում է մարդու իրավունքների պաշտպանության առումով»,- նշվել է համայնքի հայտարարությունում։

Դրանում ընդգծվել է, որ երեխաները ամենախոցելի զոհերից են, որոնք տառապում են սննդամթերքի եւ տարրական դեղերի սուր անբավարարությունից։ Տարեց մարդիկ չեն ստանում անհրաժեշտ օգնությունը միջոցների բացակայության պատճառով։

Հայկական համայնքը դիմել է նաեւ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեթսոլային՝ խնդրելով նրան ուշադրություն դարձնել հումանիտար ճգնաժամի լրջությանը։

«Որպես Եվրախորհրդարանի բարձրագույն պաշտոնատար անձ՝ նրա աջակցությունը կարող է ավելի մեծ միջազգային ուշադրություն գրավել եւ համախմբել իրավիճակի հանգուցալուծման գործողությունները»,- նշվել է հայտարարությունում։

Նա հայտարարել է, որ մտադիր է օգտագործել խաղաղ ցույցերը եւ քարոզչությունը իրազեկվածության բարձրացման համար։

«Մենք հավատում ենք, որ միջազգային հանրությունը, ներառյալ Մալթան եւ Եվրախորհրդարանը, կարող է վճռական դեր խաղալ Արցախի խոցելի բնակչության տառապանքները դադարեցնելու գործում»,- նշվել է հաղորդագրությունում։

Մալթան միաժամանակ ՄԱԿ եւ ՄԱԿ Անվանգության խորհրդի անդամ պետություն է։

«Հայկական համայնքը կոչ է անում բոլոր շահագրգիռ քաղաքացիներին, ԶԼՄ-ներին եւ միջազգային կազմակերպություններին միավորվել եւ ուժեղացնել իրենց ձայնը՝ Արցախում հումանիտար աղետը դադարեցնելու համար»,- ընդգծել է համայնքը։

Արցախը նաեւ զրկվել է տեղաշարժվելու հնարավորությունից, քանի որ չկա բենզին, եւ մարդիկ ստպված են ժամերով երկար հերթ կանգնել, որպեսզի հաց գնեն իրենց ընտանիքի համար, գրել է մալթայական ԶԼՄ-ն։

2022թ. հուլիսին Եվրահանձնաժողովը հարաբերությունները սերտացրել է Ադրբեջանի ավտոկրատական վարչակարգի հետ, քանի որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, գազի փնտրտուքներում մեկնել էր Բաքու, ընդգծել է հոդվածի հեղինակը։

ԵՀ նախագահը եւ էներգետիկայի գծով հանձնակատար Քադրի Սիմսոնն այստեղ հանդիպել են Ալիեւի հետ, որպեսզի ստորագրեն ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման նոր հուշագիր էներգետիկայի ոլորտում։

2014-ից Մալթան գազ է մատակարարում Ժնեւ Ադրբեջանի առեւտրային ստորաբաժանման՝ SOCAR ընկերության միջոցով, եւ այդ գործարքը մթագնվել է կոռուպցիայի մեղադրանքներով՝ կապված կառավարությունում Մուսկատի մերձավոր դաշնակիցների հետ՝ «Պանամայի փաստաթղթերի» հրապարակման պահին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    16°  13° 
    22.05.2024
    24°  10° 
    23.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: