ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արքայազն Հարրին զրկվել է «Նորին թագավորական մեծություն» տիտղոսից

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական կայքը հեռացրել է արքայազն Հարիի «Նորին թագավորական մեծություն» տիտղոսը: Այս մասին հայտնում է Page Six-ը ։

Թագավորական ընտանիք բաժնում, որտեղ ներկայացված է թագավորական ընտանիքի յուրաքանչյուր անդամ, արքայազն Հարիի և Մեգան Մարքլի անունները տեղափոխվել են էջի ներքևի մաս։ Հրատարակությունը նշում է, որ դա տեղի է ունեցել երեք տարի այն բանից հետո, երբ արքայազն Հարին և Մեգան Մարքլը թողել են թագավորական ընտանիքի աշխատող անդամների պարտականությունները և Մեծ Բրիտանիայից տեղափոխվել ԱՄՆ։
2020 թվականի հունվարին արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվեցին թագավորական պարտականություններից և կորցրին իրենց թագավորական կարգավիճակը։

«Մենք մտադիր ենք հեռանալ թագավորական ընտանիքի «ավագ» անդամների գործունեությունից և սկսել աշխատել ֆինանսապես ավելի անկախ դառնալու համար», - երեք տարի առաջ հայտարարել էր Սասեքսի դուքսը։

2021 թվականի մարտին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը սկանդալային հարցազրույց են տվել հայտնի ամերիկացի հաղորդավար Օփրա Ուինֆրիին, որում նրանք մեղադրել են թագավորական ընտանիքին անտարբերության, մշտական ճնշման և ռասիզմի մեջ։ Այդ ժամանակից ի վեր նրանց հարաբերությունները թագավոր Չարլզ III-ի և թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ մնում են լարված։

Իրավիճակն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ արքայազն Հարրին մի շարք անկեղծ հարցազրույցներ տվեց և թողարկեց իր «Պահեստային» ինքնակենսագրական գիրքը: Ներկայումս արքայազն Հարին կնոջ և երկու երեխաների հետ ապրում է ԱՄՆ-ում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: