ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բայրամովը հայ-ադրբեջանական կարգավորումը քննարկել է Պետդեպի պաշտոնյայի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ, հայտնում է Արցախպրես-ը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բայրամովն ասել է, որ Հայաստանը միտումնավոր սրում է իրավիճակը տարածաշրջանում՝ խոչընդոտելով խաղաղ գործընթացին տարբեր պատրվակներով, այդ թվում՝ տարածաշրջանում շրջափակման և մարդասիրական ճգնաժամի մասին պնդումներով։

Ամերիկացի պաշտոնյայի հետ զրույցում նա Հայաստանին մեղադրել է  Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջների, հայկական զինված ուժերը ադրբեջանական տարածքներից ամբողջությամբ դուրս բերելու մերժման և Ադրբեջանի ներքին գործերին միջամտության համար։
Բայրամովն ասել է՝  Հայաստանը շարունակում է սադրանքները «իր ինքնիշխան տարածքներում Ադրբեջանի կողմից ստեղծված Լաչինի սահմանային անցակետի դեմ։ Չնայած դրան, Բաքուն պայմաններ է ստեղծում հայ բնակիչների երկու ուղղություններով անցնելու համար»։
Ադրբեջանցի պաշտոնյան ասել է՝ չնայած Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի և ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղիների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին, հայկական կողմը խոչընդոտներ է ստեղծում բեռնափոխադրումների համար և հրաժարվում է այդ ճանապարհներով ապրանքներ տեղափոխել։
«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական կողմի հայտարարությունները «շրջափակման» և «մարդասիրական իրավիճակի» մասին քաղաքական շահարկումներ են»,- ընդգծել է Բայրամովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: