ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ գործող նախագահը Լաչինի միջանցքի թեմայով հեռախոսազրույցներ է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին առանձին-առանձին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Այս մասին հայտնել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մամուլի ծառայությունը, հայտնում է Artsakhpress։
Նախարար Օսմանին «իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և խաղաղ բնակչության, մասնավորապես խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց և երեխաների վրա ազդեցության վերաբերյալ»։
Ընդգծելով, որ ուշադիր հետևում է իրավիճակին, նա կրկնել է «կառուցողական և արդյունավետ երկխոսության իր կոչը»՝ որպես կայուն լուծումների ճանապարհ՝ ի շահ հակամարտությունից տուժած բնակչության։
Նախագահ Օսմանին ընդգծել է, որ «պետք է գերակայեն մարդասիրական նկատառումներն ու մարդկանց անմիջական կարիքները։ Նա առաջարկել է «իր ծառայություններն ու ԵԱՀԿ գործիքներն ու վստահության ամրապնդման միջոցները՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու վստահության ամրապնդման լուծումների մաս»։
Հիշեցնելով երկու նախարարների հետ իր նախորդ հանդիպումներն ու երկու մայրաքաղաքներ կատարած այցերը՝ ԵԱՀԿ գործող նախագահ Օսմանին հայտնել է իր պատրաստակամությունը՝ «շարունակելու իր անձնական և ակտիվ ներգրավվածությունը կողմերի հետ»։
Այս առումով նա կրկնել է, որ «ԵԱՀԿ նախագահությունը պատրաստ է դյուրացնել երկխոսությունը կայուն ու խաղաղ կարգավորում առաջ տանելու համար»:

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: