ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրիտանական բանկերը փակում են Ուկրաինայի հետ համագործակցող ընկերությունների հաշիվները

Բրիտանական բանկերը ստիպողաբար փակում են Ուկրաինայի հետ համագործակցող ընկերությունների հաշիվները՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և փողերի լվացման հետ կապված մտավախությունների պատճառով:

Ըստ Panorama.am-ի, նման լուր է հրապարակել Politico թերթը՝ վկայակոչելով բրիտանա-ուկրաինական առևտրի պալատի և բրիտանա-ուկրաինական բիզնեսի խորհրդի գրած նամակին:
Ինչպես նշել է բրիտանա-ուկրաինական առևտրի պալատի համանախագահ Բեյթ Թոմսը հուլիսի 26-ին Մեծ Բրիտանիայի գանձապետարանի տնտեսական քարտուղար Էնդրյու Գրիֆիթին ուղղված նամակում, բրիտանական ընկերությունները գնալով «վախենում են Մեծ Բրիտանիայից Ուկրաինայի հետ առևտուր անելուց»՝ մտավախություն ունենալով, որ նրանց հաշիվները կարող են փակվել։ Նամակում նշվում է նաև, որ առևտրի պալատը բազմաթիվ բողոքներ է ստացել ընկերություններից, որոնց հաշիվները փակվել են կամ հաշիվներ բացելու փորձերը մերժվել են Ուկրաինայի հետ համագործակցության պատճառով։
«Ուկրաինական կողմի հետ թեկուզ մեկ գործարքի անցկացումը կարող է հանգեցնել հաշվի փակման: Բրիտանական բանկերը սովորաբար հրաժարվում են հաշիվներ բացելուց, եթե ենթադրվում է, որ Ուկրաինայի հետ որևէ առևտրային գործարք կա»,-նամակից մեջբերում է պարբերականը։
Ըստ հրապարակման՝ բանկերն ասում են, որ Ուկրաինայի հետ ուղղակի առևտուրն արգելված չէ, սակայն մի շարք ընկերությունների հետ գործարքները, որոնք գտնվում են Կիևի կողմից չվերահսկվող տարածքներում, դժվար են, մասնավորապես՝ ֆինանսական գործարքների հետաձգման պատճառով։
Նամակի հեղինակը նախազգուշացրել է, որ եթե Մեծ Բրիտանիայի տարածքից Ուկրաինայի հետ առևտուրը հնարավոր չլինի փոքր և միջին ձեռնարկությունների համար, երկու երկրների տնտեսությունները կտուժեն, և Կիևը «կարող է էլ ավելի կախված լինել արտաքին օգնությունից», քանի որ չի կարողանա ինքնուրույն ֆինանսավորել պաշտպանական ծախսերը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: