ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ Անվտանգության խորհրդը համատեղ հայտարարությամբ դատապարտել է Կիպրոսի թուրքերի սադրանքը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Կիպրոսում ՄԱԿ խաղաղապահների վրա հարձակումները։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թվիթերյան էջում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի 18–ին Կիպրոսի թուրքերը սադրանք են իրականացրել՝ բուլդոզերով խփելով ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մեքենաներին։ Միջադեպը տեղի է ունեցել Պիլա գյուղի մոտ, որը գտնվում է Կիպրոսի հիմնական մասի և Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների միջև ընկած բուֆերային գոտում։
«Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են, որ այդ գործողությունը հակասում է խորհրդի բանաձևերին, Անվտանգության և ՄԱԿ-ի բուֆերային գոտում ստատուս քվոյի խախտում է»,– նշված է հաղորդագրության մեջ:
Համատեղ հայտարարության մեջ նշված է նաև, որ ՄԱԿ խաղաղապահների վրա հարձակումները հանցագործություն են, միջազգային իրավունքի խախտում։ Միաժամանակ ՄԱԿ ԱԽ–ն վերահաստատել է իր լիակատար հանձնառությունը` ՄԱԿ ողջ անձնակազմի անվտանգության պահպանությանը:
Խորհրդի անդամները կոչ են արել բոլոր կողմերին` ցուցաբերել ճկունություն, համապատասխան տարածքում փոխհամաձայնեցված բանակցություններ անցկացնելու առումով:
Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը ՄԱԿ-ին և նրանց վերապահված լիազորությունների կատարմանը բուֆերային գոտում։
Նաև ՄԱԿ ԱԽ–ն վերահաստատել է ՄԱԿ-ի` բանագնաց նշանակելու գլխավոր քարտուղարի առաջարկը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    13.12.2024
       
    14.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: