ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում աղետ է. Ադամ Շիֆը տեսաուղերձով դիմել է Բայդենին և ԱՄՆ վարչակազմին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չի տվել։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին ասել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը X-ի (Twitter) իր էջում հրապարակած տեսաուղերձում։
«Արցախում աղետ է։ 120 հազար բնակիչներ զրկված են սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից, ինչի հետևանքով արդեն մահվան դեպքեր են գրանցվում»,– ասել է կոնգրեսականը։
Նա հիշեցրել է, որ Արցախում ապրող հայերը շարունակում են մնալ շրջափակման մեջ, քանի որ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, և կոչ է արել հրատապ արձագանքել ստեղծված իրավիճակին։
Շիֆը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ–ում ԱՄՆ դեսպանի հետ, խոսել Անվտանգության խորհրդի նիստի մասին։
«Անհրաժեշտ է բանաձև, որը կպահանջի դադարեցնել միջազգային իրավունքի այս խախտումը, անհրաժեշտ է ապահովել պարենի և դեղորայքի անարգել մատակարարումը, ինչպես նաև մարդկանց ազատ տեղաշարժը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ վարչակազմը պետք է շատ ավելին անեն։ Պետք է դադարեցնեն ռազմական օգնությունն Ադրբեջանին և հավաստիանան, որ ապօրինի շրջափակումը կդադարեցվի։ Ադրբեջանին  ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել, համենայն դեպս հիմա, երբ այդ աղետը շարունակվում է։ Մենք չենք կարող լուռ մնալ, վարչակազմը պետք է խոսի և գործի, ինչ–որ քայլեր պետք է ձեռնարկվեն, այլապես մարդիկ կշարունակեն մահանալ»,- հայտարարել է կոնգրեսականը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում արդեն հազարավոր մարդիկ են զոհվել, Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել ռազմագերիներին ՝ խախտելով միջազգային իրավունքը. «Ես խորապես մտահոգված եմ  հայերի նոր ցեղասպանության վտանգի առկայությամբ»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    06.12.2024
       
    07.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: