ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանը, Իրանը և մի շարք այլ երկրներ ներկա կլինեն ՀԱՊԿ զորավարժություններին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը «Մարտական եղբայրություն-2023» առաջիկա զորավարժություններին դիտորդի կարգավիճակով հրավիրել է մի շարք պետությունների ներկայացուցիչների: ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ զորավարժություններին ներկա կլինեն դիտորդներ Չինաստանից, Իրանից, Սաուդյան Արաբիայից և Մոնղոլիայից:
Սիդորովը չի բացահայտել զորավարժությունների ծրագիրը, սակայն ընդգծել է, որ էական ուշադրություն է դարձվելու ավիացիոն բաղադրիչին և, մասնավորապես, մեծ քանակությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառմանը: Խաղարկվելու են նաև պայմանական հակառակորդի կողմից հակաօդային պաշտպանության համակարգերի կիրառման սցենարները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սեպտեմբերի 1-6-ը Բելառուսի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ «Մարտական եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունը։ Դրա շրջանակում նախատեսվում է համատեղ և հատուկ զորավարժությունների անցկացում։ Մասնավորապես, «Փոխգործակցություն-2023» զորավարժության ընթացքում կմշակվեն Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառումը ՀԱՊԿ արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակի կարգավորման համար:

Հետախուզության ստորաբաժանումները կգործարկվեն «Որոնում-2023» զորավարժության շրջանակում, «էշելոն-2023» զորավարժության ընթացքում կմշակվեն ուժերի և նյութատեխնիկական ապահովման միջոցների գործողությունները:
«Արգելապատնեշ-2023» հատուկ վարժանքի ընթացքում կստեղծվի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության և բժշկական ապահովման համատեղ ձևավորում:
Հավելենք, որ ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանը չի մասնակցելու զորավարժություններին։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    22 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: