ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեպտեմբերը սովորականից ավելի տաք կլինի. Սուրենյանը՝ առաջիկա եղանակային պայմանների մասին

 

Հայաստանի Հանրապետությունում գրեթե ողջ սեպտեմբերին ամառային ջերմային ֆոն կդիտվի, ջերմաստիճանն էլ նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։
«Սեպտեմբերին օրացույցով տեղափոխվում ենք աշուն, սակայն ընդհանուր առմամբ կլիմայական ցուցանիշներով այն բացարձակ ամառային ամիս է։ Մինչև սեպտեմբերի 20-ը հանրապետության նույնիսկ լեռնային շրջաններում ամառային ջերմային ֆոն է դիտվելու։ Այս տարվա սեպտեմբերին օդի ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 1-2 աստիճանով կլիմակայան նորմայից բարձր, այսինքն` ավելի տաք սեպտեմբերի կլինի»,– նշեց Սուրենյանը։
Նա ընդգծեց, որ տեղումների քանակը նորմայի սահմաններում կլինի, այսինքն գրեթե նույն քանակությամբ, ինչ օգոստոսին։
Փորձագետը նշեց, որ հարավ–արևմուտքից այսօր ցիկլոն է ներթափանցելու ՀՀ տարածք, բայց վաղը կեսօրից հետո և հատկապես երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում կլինեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Օդի ջերմաստիճանն էլ մոտ 4-5 աստիճանով կիջնի, սակայն դա կտևի 1 օր։
Օգոստոսի 30-ից այդ ցիկլոնն աստիճանաբար դուրս կգա Հայաստանից։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: