ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստան ժամանած Ֆրանսիայի պատվիրակությունը կոչ է անում Մակրոնին ԼՂ հարցով բանաձև ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ-ում

Ադրբեջանը թույլ չի տալիս, որ արցախահայերը ապրեն և արհամարհում է միջազգային իրավունքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Գորիսում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահ Բերտրան Քսավիեն, որը Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչների հետ ժամանել է Հայաստան դեպի Արցախ մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով:

«Բոլոր նրանք, որոնք ներկա են այստեղ, շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում Արցախում: Սակայն այդ նույնը չի կարելի ասել շատերի մասին, որոնք Հայաստանից դուրս են: Շատերը չգիտեն, որ 2023 թվականին Ադրբեջանը թույլ չի տալիս, որ արցախահայերը ապրեն: Շատերը չգիտեն, որ Արցախում երեխաները չեն կարողանում նորմալ սնվել, որ նորածինները բավականաչափ սնունդ չունեն և շատերը չգիտեն, որ խիստ սահմանափակ է նաև գազի, ջրի և էլեկտրաէներգիայի հասանելիությունը մարդկանց համար: Այդ մարդիկ այդ ամեն ինչից զրկված են Ադրբեջանի պատճառով, որը արհամարհում է միջազգային իրավունքը: Ահա, թե ինչու են Ֆրանսիայի տարբեր շրջանների ներկայացուցիչները միացել և կազմակերպել մարդասիրական այս շարասյունը, որպեսզի մարդիկ կարողանան արժանապատիվ ապրել՝ մինչև միջազգային իրավունքի ամբողջապես գործելը: Եվ դա մեզ արգելվեց: Եվ սա ենք ուզում ազդարարել և դատապարտել»,- ընդգծեց Քսավիեն:

Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահը կոչ է անում միջազգային մյուս դերակատարներին նմանատիպ նախաձեռնություններ ևս կազմակերպել դեպի Արցախ:

« Բնականաբար, Եվրոպայում կան այլ խնդիրներ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված, բայց ողբերգություն է տեղի ունենում նաև այստեղ, և մենք Հայաստանի ու Արցախի կողքին ենք: Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը բանտ դարձնել և այնտեղից քշել բնակիչներին: Մենք չենք ցանկանում, որ Լեռնային Ղարաբաղը դառնա վանդակ, այլ ցանկանում ենք, որ այնտեղի բնակիչները ազատ ապրեն»,- ասաց Բերտրան Քսավիեն:

Նա նաև հարց ուղղեց միջազգային հանրությանը, թե ինչ է պետք անել, որպեսզի իրենք վերջապես արթնանան:

« Արդյոք պետք է սպասել մի քանի օր, մի քանի շաբաթ, մի քանի ամիս, որ Արցախում հարյուրավոր զոհեր լինեն: Արդյո՞ք սրան է պետք սպասել, որ միջազգային հանրությունը վերջապես արթնանա:

Մենք ամենատարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքական գործիչներ ենք, բայց բոլորս պահանջում ենք Ֆրանսիայի նախագահից, որպեսզի ներկայացնի ՄԱԿ ԱԽ-ում բանաձև՝ ի շահ Արցախի ժողովրդի»,- եզրափակեց Օ-դը ֆրանս ռեգիոնի նախագահը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: