ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր. Freedom House

Ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող ռազմական լարվածության և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վատթարացման՝ Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը: 

«Մենք խորապես մտահոգված ենք այն հաղորդագրություններով, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն զինտեխնիկա են կուտակում Հայաստանի հետ սահմանի երկայնքով։ Մենք դատապարտում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ցանկացած ծրագիր և կոչ ենք անում միջնորդներին աշխատել Հայաստանի սահմանների հետագա ցանկացած խախտում կանխելու ուղղությամբ:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հղի է տարածաշրջանի հայ բնակչության էթնիկ զտմամբ և խորացնում է Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անկեղծորեն ներգրավվել խաղաղ բանակցություններին, զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը նրանց դեմ իբրև զենք կիրառելուց և անվերապահորեն վերացնել շրջափակումը՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմ անարգել տեղաշարժը երաշխավորելու համար:

Կոչ ենք անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին՝ նշանակել հատուկ զեկուցող՝ Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակը գնահատելու համար»,- նշված է հայտարարության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 10%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: