ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մենք առաջարկել ենք տարբերակ, որով Ղարաբաղը և երկու շրջանները մնան Հայաստանի իրավասության ներքո. Պուտին

РБК

Մենք առաջարկել ենք կարգավորման տարբերակ, որով Ղարաբաղը, Քելբաջարի և Լաչինի շրջանները մնում էին Հայաստանի իրավասության ներքո։ Այս մասին Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

NEWS.am-ի փոխանցմամբ պատասխանելով «Հայաստանի շրջադարձի» մասին հարցին՝ ՌԴ ղեկավարը նշել է.

«Չեմ կարծում, որ կա ինչ-որ շրջադարձ. Մենք տեսնում և հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այս մասին շատ բան կա ասելու։ Մենք առաջարկել ենք մեր կարգավորման տարբերակները, սա հայտնի է։ Հայաստանը վերահսկում էր յոթ շրջան, որոնք իր վերահսկողության տակ էր պահում հայ-ադրբեջանական հայտնի հակամարտությունից հետո։

Մենք առաջարկել ենք Ադրբեջանի հետ համաձայնության գալ այնպես, որ երկու շրջանները՝ Քելբաջարն ու Լաչինը, նաև ամբողջ Ղարաբաղը, փաստացի մնան Հայաստանի իրավասության ներքո։ Բայց Հայաստանի ղեկավարությունը սրա հետ չհամաձայնեց, թեև մենք 10 կամ 15 տարի փորձում էինք համոզել Հայաստանի ղեկավարությանը։ Տարբեր տարբերակներ, բայց ի վերջո ամեն ինչ հանգում էր դրան:

Մեր հարցին՝ ի՞նչ եք անելու, մեզ պատասխանում էին՝ պայքարելու ենք։ Ի վերջո, ամեն ինչ հասավ այն իրավիճակին, որն այժմ ձևավորվել է։ Բայց խոսքը միայն վերջին հակամարտության արդյունքների մասին չէ: Բանն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն, ըստ էության, ճանաչեց Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ»։

Եվ Պրահայի իրենց հայտարարության մեջ նրանք պարզապես դա արձանագրել են թղթի վրա։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է՝ դուք գիտեքոր Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը մերըոր Ղարաբաղի կարգավիճակի հարցն այլևս չկաայն լուծված է։ Այդ մասին հրապարակավ հայտարարել է Հայաստանի ղեկավարությունը՝ համարելով մինչև 1991 թվականը եղած ողջ տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում և նշելով տարածքի թիվորը ներառում է նաև Ղարաբաղի տարածքը։ Սա տեղի է ունեցել, և դա մեր որոշումը չէր։ Սա Հայաստանի այսօրվա ղեկավարության որոշումն է։ Իսկ եթե այդպես էմեզ ասում են՝ հիմա դուք պետք է բոլոր հարցերը մեզ հետ լուծեք երկկողմ հենքի վրաեթե ուզում եք ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում։ Իսկ ի՞նչ ասենքայստեղ ասելիք չկաեթե Հայաստանն ինքը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Իհարկե, այստեղ այլ հարցեր են առաջանում՝ հումանիտար բաղադրիչի և մեր խաղաղապահների մանդատի հետ կապված հարցեր, դա այդպես է։ Մանդատը դեռ ուժի մեջ է, և մարդասիրական բնույթի, էթնիկ զտումների կանխարգելման հարցերը, իհարկե, չեն վերացել, ես լիովին համաձայն եմ սրա հետ։ Հուսով եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես մեզ միշտ ասել է և ասում է, շահագրգռված չէ որևէ տեսակի էթնիկ զտումներով, ավելին, նրանք շահագրգռված են, որ գործընթացը մեղմ ընթանա»։

Պատասխանելով Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դժգոհությունների և օգնություն չցուցաբերելու մասին հարցին՝ Պուտինը նշել է. «Ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը՝ Ղարաբաղի կարգավիճակը, որոշել է հենց Հայաստանը։ Սա է ամբողջ խնդիրը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    04.12.2024
       
    05.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: