Լևոն Արոնյանն ի պաշտպանություն Արցախի կոչով է հանդես եկել

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը բաց նամակով դիմել է շախմատային հանրությանը.
«Ես գրում եմ ձեզ հարգանքով, շփոթմունքով և իմ զգացմունքները ձեզ հետ կիսելու ցանկությամբ:
Ես գրում եմ ձեզ այն մասին, ինչի մասին մտածում եմ ամեն օր, և գրում եմ ինձ հարազատ լեզվով` ռուսերենով, քանի որ հուսով եմ, որ դա ինձ թույլ կտա հստակ արտահայտվել:
Ստեփանակերտ քաղաքը, որտեղ ապրում են ինձ հարազատ մարդիկ, և ամբողջ Արցախն, ավելի քան ինը ամիս շրջափակման մեջ է։ Սա նշանակում է, որ այնտեղ չի մատակարարվում սննդամթերք, այդ թվում՝ երեխաների բնականոն զարգացման համար անհրաժեշտ սննդամթերք, դեղամիջոցներ, այդ թվում այնպիսին, որոնք անհրաժեշտ են սրտի հիվանդության հետ կապված խնդիրներ ունեցող տարեցների համար:
Աշխարհում արդեն սկսում է արտասանել «ցեղասպանություն» բառը։ Եվ սա 21-րդ դարում։
Շրջափակումը պայմանավորված չէ անհրաժեշտությամբ, ռազմավարական նշանակությամբ կամ որևէ այլ պատճառով։ Ընդհանրապես, դժվար է ասել, թե որն է պատճառը, երբ հասարակ մարդիկ զրկված են ամենաանհրաժեշտ բաներից։ Առաջին հերթին սնունդից։ Նաև գազից և էլեկտրականությունից։
Ես հավատում եմ, որ հասարակ ադրբեջանցիներին այս շրջափակումը պետք չէ։ Սա ընդամենը մի մասն է այն մարդու վարքագծի, ով իրեն վեր է դասում Աստծո օրենքից և համընդհանուր բարոյականությունից: Այն մարդը, որ իմ ժողովրդին շներ է անվանում։ Այդմարդու անունը Իլհամ Ալիև է։
Ես չեմ հավատում, որ մարդկային որակները որոշվում են ազգությամբ։ Բոլոր ազգերում կան վատ մարդիկ և կան լավ մարդիկ, սա մանրուք է:
Բայց կան լավ մարդիկ, ովքեր լռում են, քանի որ վախենում են վատերից։ Ես հոգնել եմ լռելուց, և կարծում եմ, որ մարդիկ, ովքեր կարեկցում են և չեն կարողանում նայել, թե ինչպես են սովամահ 120 լինում հազար մարդիկ, մեծամասնություն են կազմում:
Դիմում եմ իմ ընկեր գրոսմայստերներին. մենք իրավունք չունենք մեր լռությամբ արդարացնել տեղի ունեցողը։ Եվ ես վստահ եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերներին ամենևին էլ չի հետաքրքրում այն անմարդկային իրավիճակը, որը Իլհամ Ալիևը ստեղծում է Ղարաբաղի ժողովրդի համար։
Արթնանանք, ժողովուրդ։ Մենք չենք կարող մեր լռությամբ թույլ տալ, որ տեղի ունենա մի բան, որի համար մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է: Մենք պարտավոր ենք խոսել կատարվածի մասին և փորձել հասնել նրանց, ովքեր կարող են փոխել այս ամոթալի իրավիճակը»:
-
21:46
Ես հույս ունեմ, որ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն
-
21:32
Պապիկյանի փոխարեն Տուլայում ԱՊՀ երկրների ՊՆ նախարարների խորհրդի նիստին մասնակցել է Արտակ Տոնոյանը
-
21:19
Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 97 հազար 735 անձ
-
21:14
Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
-
19:11
Տիգրան Խաչատրյանը ԵՄ դեսպանին ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները
-
19:06
«Ղարաբաղ Տելեկոմի»-ի հեռախոսահամարները Հայաստանի տարածքում կգործեն
-
18:55
Հռոմի ստատուտի վավերացման հարցով երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ հետ, պատրաստ ենք երկկողմ պայմանագիր կնքել. Եղիշե Կիրակոսյան (Aysor.am)
-
18:49
Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ նախագահի խորհրդականը քննարկել են ԼՂ-ին առնչվող մի շարք հարցեր
-
18:41
Արցախից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 000 -ի
-
18:27
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է Լևոն Մնացականյանի ձերբակալության մասին լուրը
-
17:15
Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն
-
17:12
Ադրբեջանը առևանգել և ձերբակալել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին
-
17:01
Հրատապ է անխոչընդոտ մարդասիրական օգնության ցուցաբերումը ինչպես ԼՂ-ում գտնվողներին, այնպես էլ այնտեղից հեռացածներին․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն
-
16:56
Աշխատանք՝ արցախահայության համար. Արդարադատության նախարարությունում և ենթակա մարմիններում կան թափուր հաստիքներ
-
16:48
Ղարաբաղից փախստականների գրեթե մեկ երրորդը երեխաներ են. ՅՈՒՆԻՍԵՖ
-
16:40
Ադրբեջանը մեղավոր է էթնիկ զտումների համար. The Economist
-
16:32
Հայաստանը պետք է խոստումը կատարի և բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
-
16:06
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
-
15:50
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան. Իոաննիս Պլակիոտակիս
-
15:39
Եվլախում մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:10
Սահմանային լարվածության աճն ու նախագահի ընտրություններն Արցախում
-
21:13
Մոսկվան Թուրքիայի հարցում «մտրակի և բլիթի» յուրօրինակ քաղաքականություն է վարում
-
18:48
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները
-
17:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
-
11:03
Սարգիս Ստեփանյանը՝ աշխարհի չեմպիոն
-
14:25
Հայաստանի հետ ոչ-ոքիից հետո Թուրքիայի հավաքականի մարզիչը պաշտոնանկ է արվել. ԶԼՄ
-
16:00
Հայաստանում այս շաբաթ կցրտի, այնուհետ կրկին տաքանա
-
18:59
Պուտինն ու Էրդողանը կհանդիպեն Սոչիում սեպտեմբերի 4-ին
-
17:00
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակը Հայաստանում
-
19:22
ՀԱՊԿ երկրների փրկարարները զորավարժություններ կանցկացնեն 2024 թվականին Ղազախստանում
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 2,57 կմ/ժ