ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՀԿ գործող նախագահը կրկնել է իր պատրաստակամությունն՝ ակտիվորեն ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն օժանդակելուն

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 20-ին հայտարարություն է տարածել ԵԱՀԿ նախագահությունը։

«Նախագահ Օսմանին իր խորը մտահոգությունն է հայտնել տարածաշրջանում երեկ տեղի ունեցած ռազմական գործողությունների և այն վտանգի առնչությամբ, որ դրանք ներկայացնում են տուժած քաղաքացիական բնակչության համար։ Անհապաղ ապաէսկալացման կոչ անելով` նա կրկին բարձրաձայնել է իր մտահոգությունները հակամարտությունից տուժած բնակչության, հատկապես՝ խոցելի խմբերի վրա ծանր հետևանքների վերաբերյալ: Նա ընդգծել է, որ մարդասիրական նկատառումները պետք է գերակայեն, և որ տեղի բնակչության մարդասիրական կարիքները պետք է բավարարվեն։ Շեշտել է, որ վեճերը լուծելու համար ուժի կիրառումը լիովին և միշտ անընդունելի է, և որ կայուն, կառուցողական երկխոսությունը՝ բարի կամքի ոգով, կայուն խաղաղության միակ ճանապարհն է», - նշված է հայտարարությունում։

Բույար Օսմանին կրկնել է իր պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն օժանդակելուն։ Նա շեշտել է, որ ԵԱՀԿ-ն ունի համապատասխան փորձ և գործիքներ՝ «նպաստելու երկխոսությանը, կառուցելու վստահություն և իրագործելու համապատասխան համաձայնությունները, որոնք աջակցում են կողմերի միջև հարաբերությունների կարգավորմանը»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    16.10.2024
       
    17.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: