ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂ մի շարք բնակավայրերից տարհանված բնակիչները Ստեփանակերտի օդանավակայանում մնացել են առանց սննդի ու անօթևան

Արցախի մի շարք բնակավայրերից տարհանված բնակիչները, ովքեր ռուս խաղաղապահների միջոցով ու սեփական նախաձեռնությամբ տեղափոխվել են Ստեփանակերտի օդանավակայանի տարածք, մնացել են առանց սննդի ու անօթևան:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Մարտակերտի շրջանի Վանք համայնքից տարհանված Ռուզաննա Կոնջորյանը:

 Նրա խոսքով՝ Վանքից տարհանվել են այսօր՝ սեպտեմբերի 20-ին, իսկ այժմ տարբեր գյուղերից տարհանված բազմաթիվ մարդկանց հետ գտնվում են օդանավակայանի տարածքում: 

«Անորոշ իրավիճակ է: Չգիտենք ինչ անել: Մեզ ասացին, որ պետք է վերադառնանք մեր տները, սակայն անգամ չգիտենք, թե ում վերահսկողության տակ է գյուղը: Մնացել ենք առանց հաց ու ջուր, առանց տանիքի: Մարդիկ տեղավորվել են օդանավակայանի տարածքում, ով ինչպես կարողացել է»,-մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ տարհանվածների մի մասը ոտքով վերադարձել է Ստեփանակերտ կամ մոտակա բնակավայրեր, մյուսները շարունակում են մնալ օդանավակայանի տարածքում` սպասելով հստակ որևէ տեղեկության:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: