ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանական կողմը մանրամասներ է հաղորդել Եվլախում Բաքու- Ստեփանակերտ հանդիպումից

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը մանրամասներ է հաղորդել Եվլախում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպման արդյունքներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ամիրբեկովը նշել է, որ դժվար է ակնկալել երկու կողմերի միջև բոլոր խնդիրների լուծումը մեկ հանդիպման ընթացքում։

«Կարծում եմ, որ Եվլախում այսօրվա բանակցությունները առաջինն են բազմաթիվ հանդիպումներից։ Պետք չէ ակնկալել, որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները կհաջողվի լուծել մեկ հանդիպման ընթացքում», - ասել է Ամիրբեկովը։

Նա նշել է, որ երկու կողմերի միջև հանդիպումը կարող է հանգեցնել խաղաղության պայմանագրի կնքման։

«Հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղի հայերի վերաինտեգրման ձևաչափերը։ Կարծում ենք, որ այս երկխոսությունը կարող է դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վրա։ Երկու երկրները սկսել են քննարկել խաղաղության պայմանագիրը, որը կարող է վերջ դնել տասնամյակների ճգնաժամին և թշնամանքին»,- ասել է Ամիրբեկովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 64%
    Քամի՝ 0 կմ/ժ
    -2 C°
     
    11°   
    01.12.2023
    11°   
    02.12.2023
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: