ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա. Նիկոլ Փաշինյան

www.presstime.am/

Գնացել է տեղեկատվություն, իբր Հայաստանը արգելել է կամ փակել է, որ ԼՂ-ից քաղաքացիները, որ ուզում են տեղափոխվել Հայաստան, որպեսզի դա տեղի չունենա: Այս մասին իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիճակին, փոխանցում է NEWS.am-ը:

«Նախ բոլորս գիտենք, որ Լաչինի միջանցքը 10 ամիս փակ է, այդ ողջ ընթացքում և այս պահին էլ, Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել: Այսինքն այդպիսի թեմա չի եղել: Ավելին ասեմ. դեռ այս շաբաթվա մեկնարկին  ես հանձնարարական եմ տվել, որ աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության, կենցաղային պայմաններն ապահովելու համար: Մենք սրա մասին չենք հայտարարել:

Ընդ որում, տարբեր սցենարներ ենք քննարկել, թե ինչ կարող է լինել, որ խումբը կարող է գալ և այլն: Հյուրանոցների համարներ ենք, ընդհուպ, ամրագրել, կեցավայրեր ենք նախապատրաստել մի քանի տասնյակ հազար: Սա արվել է այս շաբաթվա սկզբին»,-ասաց նա:

Նա ընդգծեց, որ իր նախորդ ելույթներում անընդհատ Ադրբեջանին մեղադրել է, որ ԼՂ-ն էթնիկ զտումների է փորձում ենթարկել. «Հիմա, երբ վերլուծում եմ իրավիճակը, տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, որոնք ուզում են ԼՂ-ն էթնիկ զտումների Ադրբեջանի պլանն իրականացնել, այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու որևէթ առիթ չունենա: Ասի՝ տեսեք, Հայաստանը, Հայաստանի հանրությունը, ԼՂ-ի հայությունը իրենք որոշեցին, որ ԼՂ-ում ոչ մի հայ չպետք է մնա և դուրս եկան: Սա շատ վտանգավոր խոսույթ է: Բայց մյուս կողմից ԼՂ-ի մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իրեն զեկուցել է, որ Հայաստանում շուրջ 40 հազար ընտանիք տեղավորելու նախապատրաստական աշխատանքներ ենք տարել. «Մենք սրա մասին չենք ուզում ասել, որովհետև մենք կարծում ենք, որ ԼՂ-ի հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում արժանապատիվ, անվտանգ պայմաններում: Հիմա այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 75%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    1 C°
     
    12°   
    04.12.2023
    12°   
    05.12.2023
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: