ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը նշեց, թե որ դեպքում Լեռնային Ղարաբաղի հայությունը կարող է տեղափոխվել Հայաստան

ԼՂ մեր հայրենակիցների Հայաստան տեղափոխումը կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այսինքն եթե այս իրավիճակը շարունակվի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք գնահատում ենք, որ այս պահին այդ անհնարինությունը առկա է: Եթե իրավիճակը չբարելավի, այդ իրավիճակը բոլորիս օրակարգում կլինի: Բայց նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ դեռեւս սեպտեմբերի 19-ին, այսինքն գործողությունների մեկնարկի օրը, ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որ կառավարության գործընկերների հետ քննարկի մարդկանց հնարավոր հոսքի դեպքում դեպի Հայաստան, թե ինչպես, որտեղ, ինչով ենք աջակցելու մեր հայրենակիցներին:Ավելի քան 40 հազար տեղ պատրաստվել է, խոսքը կեցության վայրերի մասին է, ինչպես նաեւ զուգահեռ առողջապահական, սննդի առումներով: Սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ: Մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ, մենք մեր գործողություններում ամեն ինչ պետք է անենք, որ մեր հայրենակիցները իրենց տներում առանց վախի, արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեռ երեկ ՀՀ վարչապետը շեշտում էր, թե Լեռնային Ղարաբաղի բնակչության տարհանումը պետք է լինի «պլան Գ» և ոչ թե «Ա» կամ «Բ», որպեսզի չստացվի, թե Հայաստանն ինքն է իր ձեռքով էթնիկ զտում իրականացնում` դրանով իսկ զրկելով Ադրբեջանին պատասխանատվությունից։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: