ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Տեսեք, թե ինչի բերեց Ղարաբաղում Փարիզի միջնորդությունը. Զախարովա

Pravda FR

Լեռնային Ղարաբաղի շուրջ բազմաթիվ ակնկալիքներ կապված էին Ֆրանսիայի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդության հետ, հիշեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT France-ի թղթակից Իգոր Կուրաշենկոյին տված հարցազրույցում, հայտնում է NEWS.am-ը.

«Տեսեք, թե դա ինչի է հանգեցրեց։ Փարիզը փորձեց իր վրա վերցնել այս միջնորդական օրակարգը և ասել, որ Ֆրանսիան ավելի լավ կկարողանա միջնորդել, քան որևէ մեկը, հատկապես Ռուսաստանը: Մինչ Ռուսաստանը կատարում էր միջնորդի իր գործառույթները, իսկապես լավ, հիմնարար հիմքեր կային կարգավորման խաղաղ ճանապարհով շարժվելու համար... Հենց որ արևմտյան գաղափարախոսությունը սկսեց սեպ խրվել իրավիճակի մեջ, ամեն ինչ փոխվեց»,- նշել է դիվանագետը։

Զախարովայի խոսքով՝ դա կարող է դաս ծառայել բոլորի համար, ովքեր դեպից Արևմուտք են թեքվելու՝ դրա միջնորդության համար. «Ի վերջո, Փարիզն այս անգամ նույնիսկ հարկ չհամարեց որևէ բառ գտնել՝ իրեն ինչ-որ կերպ բացատրելու համար։ Չէ՞ որ Փարիզը գոնե վերջին մեկ տարում անընդհատ ասում է, որ գլխավոր միջնորդն է, թեկուզ պաշտոնական Երեւանի տեսանկյունից»,- ընդգծեց ԱԳՆ ներկայացուցիչը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 75%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    1 C°
     
    12°   
    04.12.2023
    12°   
    05.12.2023
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: