ԵՐԵՎԱՆ -4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժոզեպ Բորելը և Հաքան Ֆիդանը Նյու Յորքում քննարկել են Արցախում ստեղծված վիճակը

Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X (Twitter) միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը, փոխանցում է Էրմենիհաբեր-ը։ 

Բորելը նշել է, որ ՄԱԿ-ի 78-րդ վեհաժողովի շրջանակներում հնարավորություն է ունեցել Ֆիդանի հետ կարծքիներ փոխանակելու։

Նա մասնավորապես նշել է․  «ԵՄ հանձնաժողովի հետ միասին նախքան ԵՄ Խորհրդին զեկույց ներկայացնելը խոսել ենք ԵՄ-Թուրքիա հարաբերություններում ձեռնարկվելիք ապագա քայլերի մասին»։

Բորելը նաև հայտնել է, որ Ֆիդանի հետ քննարկել են Ղարաբաղում ծայրահեղ մտահոգիչ վիճակը։

Հիշեցնենք, որ հունիս ամսին կայացած առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում ԵՄ խորհուրդը նշել է, որ  Բորելը և ԵՄ հանձնաժողովը զեկույց կպատրաստեն Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ, որը կքննարկվի աշնանը՝ Թուրքիայում մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքների լույսի ներքո։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 0 կմ/ժ
    -4 C°
     
    11°   
    04.03.2024
    12°   
    05.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: