ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարներ անցել են Հայաստանից Արցախ

Քիչ առաջ Գորիսից Արցախ տանող մայրուղով ռուս խաղաղապահների շուրջ 15 բեռնատարներից կազմված ավտոշարասյունն անցավ Հայաստանից դեպի Արցախ: Ռուսաստանի դրոշներով բեռնատարների տեղաշարժը ֆիքսել է AFP–ի տեսախցիկը:

Նշենք, որ սա արդեն ռուսական բեռնատարների երկրորդ շարասյունն է, որն այսօր Լաչինի միջանցքով մտնում է Արցախ: Ավելի վաղ էլ «Ռոյթերսն» իր թղթակցին հղում տալով հաղորդել էր, որ 7 ռուս խաղաղապահների բեռնատար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով ուղևորվել է Արցախ:

Առայժմ հայտնի չէ, թե ինչ կա բեռնատարներում:

NEWS.am-ի հետ զրույցում Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հայտնեց, որ իրենք որևէ տեղեկատվություն դրա մասին չունեն. «Հայկական բեռնատարների շարժի մասին որևէ տեղեկատվություն չկա: Ռուսական բեռնատարների մասով չեմ կարող մեկնաբանել, որովհետև դա աշխատանքային խմբի և Հայաստանի կառավարության կողմից ուղարկվող ուղեբեռի հետ առնչություն չունի»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    29.12.2024
       
    30.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: