ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արձանագրվել է կիբեր­հարձակում­­ների զգալի աճ. ԱԱԾ

Սեպտեմբերի առաջին տասնօրյակից սկսած, համացանցի հայկական տիրույթում արձանագրվել է կիբերհարձակումների զգալի աճ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից։ 

«Նկատվել են ապատեղեկատվության տարածման և տվյալների կորզման փորձեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ռիսկեր պարունակող վնասաբեր այլ ակտիվություն։

Թիրախավորվել են ինչպես ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ ռազմավարական նշանակության օբյեկտների տեղեկատվական համակարգերը։

Նշվածով պայմանավորված, հորդորում ենք ցուցաբերել զգոնություն, խստորեն պահպանել մեդիագրագիտության տարրական կանոնները, իսկ համակարգչային միջադեպերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել ՀՀ համակարգչային միջադեպերի արձագանքման պետական կենտրոն «cert.gov.am», - ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    1 C°
     
    10°   
    23.02.2024
    10°   
    24.02.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: