ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԻՊ արագ արձագանքման խումբը տեսակցել է Լևոն Քոչարյանին. նրա մարմնի տարբեր հատվածներում եղել են վնասվածքներ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը սեպտեմբերի 22-ին այցելել է բժշկական հաստատություն և տեսակցել բողոքի ակցիայի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած անձանց, այդ թվում՝ Ձեր կողմից նշված քաղաքացուն՝ Լևոն Քոչարյանին,- Aysor.am-ին հայտնեցին ՄԻՊ-ից:

«Վերջինիս մոտ մարմնի տարբեր հատվածներում եղել են վնասվածքներ: Առանձնազրույցի ընթացքում ներկայացրել է, թե ինչպես է այդ վնասվածքները ստացել: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները զրուցել են նաև բժիշկների և ոստիկանների հետ: Ոստիկանությունից Պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել են, որ ձերբակալությունն իրականացվել է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում»,-ավելացրեցին ՄԻՊ գրասենյակից:

Ավելի վաղ «Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը Aysor.am-ին ասել էր, որ Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում։ 

Լևոն Քոչարյանը դաժան ծեծի էր ենթարկվել ոստիկանական մեքենայում մի քանի ոստիկանի կողմից։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    16.09.2024
       
    17.09.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: