ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը կարևոր է համարում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը

Միացյալ Նահանգները կարծում է, որ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Սա այն է, որը մենք արդեն որոշ ժամանակ առաջ ենք մղում: Մենք հրապարակայնորեն ասել ենք, որ դա հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ լինեն գնալ բարդ փոխզիջումների։ Ակնհայտ է, որ մենք նման բան չենք տեսել վերջին մի քանի ամիսների ընթացքում։ Նշում եմ, որ նախագահ Ալիևն ու վարչապետ Փաշինյանը հայտարարեցին, որ պատրաստվում են հանդիպել հաջորդ շաբաթ։ Մենք կարծում ենք, որ կարևոր է, որ նրանք հանդիպեն և ի վերջո կամրջեն երկու երկրների միջև առկա անջրպետը»,- ասաց նա:

Միլլերի խոսքով՝ ԱՄՆ-ն անհանգստացած է ստեղծված իրավիճակով։ «Ես կասեմ, որ այն առումով, ինչ մենք կարևոր ենք համարում, դա առաջին հերթին հրադադարի պահպանումն է, որն այժմ գոյություն ունի, հետագա ռազմական գործողությունների բացակայությունը. երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հումանիտար կարիքների բավարարումը, և երրորդ՝ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է հասնեն կայուն խաղաղության համաձայնագրի»։

«Ինչ վերաբերում է տեղում տիրող հումանիտար իրավիճակին, ապա Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությունը պետք է կարողանա ապրել իր տներում խաղաղ և արժանապատիվ, և հարգվեն նրանց իրավունքները և անվտանգությունը, եթե նրանք դա ցանկանում են: Նրանք, որոնք ցանկանում են հեռանալ և վերադառնալ, պետք է ապահով անցում ստանան չեզոք, անկախ երրորդ կողմի հսկողության ներքո: Իսկ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում խաղաղ բնակիչներին պաշտպանելու և ապահովելու համար, որ բոլորի նկատմամբ մարդկայնորեն վերաբերվեն, ներառյալ նրանց, ում զինյալներ են համարում»,- ասել է նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.12.2024
       
    15.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: