ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ն ցավակցել է ԼՂ-ում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով զոհերի և վիրավորների առնչությամբ

ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով զոհերի և վիրավորների առնչությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուաթսոնը։

«Մենք խորը կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Կոչ ենք անում դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակական հումանիտար հասանելիություն բոլոր նրանց համար, ովքեր կարիքի մեջ են: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել շարունակվող ճգնաժամից տուժածներին», - նշված է հայտարարությունում։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը նաև անդրադարձել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի այցին Հայաստան և Վաշինգտոնի կողմից լրացուցիչ մարդասիրական օգնությանը։

«Ադմինիստրատոր Փաուերը տեղում է, և այսօր (խմբ.՝ սեպտեմբերի 26-ին) Միացյալ Նահանգները հայտարարում է լրացուցիչ մարդասիրական օգնության մասին՝ բուժօգնության և այլ արտակարգ կարիքները հոգալու համար՝ օգնելով տեղի համայնքներին տրամադրել օթևան և անհրաժեշտ պարագաներ, ինչպես օրինակ՝ հիգիենայի պարագաներ, վերմակներ և հագուստ՝ բավարարելու Լեռնային Ղարաբաղում բռնության հետևանքով տուժածների կամ տեղահանվածների կարիքները», - գրված է հայտարարությունում։

Էդրիեն Ուաթսոնը հիշեցրել է, որ 2020 թ.-ից ի վեր ԱՄՆ-ն աջակցել է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում հակամարտությունից տուժած համայնքներին սննդի, ջրի, շտապ բժշկական օգնության ապահովման, ինչպես նաև՝ տարհանումների և ընտանիքների վերամիավորման հարցում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    14.10.2024
       
    15.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: