ՌԴ Դաշնային խորհուրդը հայտարարել է, որ չի կարող օգնել Ռուբեն Վարդանյանին
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու հետևանքները նրա անձնական ընտրության արդյունքն են, սա լավ օրինակ կարող է լինել նրանց համար, ովքեր կասկածում են ռուսական անձնագրի անգին լինելուն։ Այս մասին РИА Новости-ին ասել է Դաշնային խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բաշկինը՝ նշելով, որ Վարդանյանը չի կարողանա օգնություն ստանալ Ռուսաստանից։
«Քաղաքացիությունից հրաժարվելը կամավոր ընտրություն էր, համապատասխանաբար, այս քայլի բոլոր իրավական հետևանքները նրա ընտրության հետևանքն են։ Կարծում եմ՝ իրավական հետևանքներ կլինեն նրա կամավոր քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Պայմանավորված նրանով, որ նա այժմ չի կարող օգնություն ստանալ Ռուսաստանի Դաշնությունից և չի ստանա»,- ասել է Բաշկինը։
Նա նշել է, որ «այս իրավիճակը կարող է լավ օրինակ լինել նրանց համար, ովքեր կասկածում են կամ կարող են կասկածել Ռուսաստանի քաղաքացիության անգին լինելուն»։
«Ինչ-որ մեկին ծնվելուց նման բախտ է տրվում, ճակատագրի նվեր: Եվս մեկ անգամ խոսում է այն մասին, թե ինչպես պետք է գնահատել այն, ինչ տալիս է ճակատագիրը, ծնունդն ու ծնողները»,- ասաց նա։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին տարածել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման մասին։
Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հաստատել էր, որ Վարդանյանը փորձում է լքել Արցախը և համապատասխան լուսանկար հրապարակել։
Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, պատմել է, որ այսօր առավոտյան իր ամուսինը՝ Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
