ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

360 մլն դրամ հատկացվեց ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում որոշում կայացրեց, որով 360 մլն դրամ հատկացրեց մարզպետների աշխատակազմերին՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներով ապահովելու նպատակով:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով նախագիծը, տեղեկացրեց, որ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերին առաջարկվում է հատկացնել 50-ական միլիոն դրամ, մյուս մարզերին՝ 30-ական միլիոն դրամ:

«Արդեն երկուշաբթի Կառավարության արտահերթ և գրավոր քվեարկությամբ 100 միլիոն դրամ Սյունիքի մարզին հատկացրել ենք, որպեսզի հիմնադրամի միջոցով առաջնային կարիքները հոգան: Հիմա սա երկրորդ հատկացումն է»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչի՞ն է ուղղված լինելու գումարային հատկացումը:

«Տարբեր նպատակներով, այսինքն՝ ինչ կարիքների անհրաժեշտություն կունենան: Կարող է լինել գույքի տեսքով, կարող է լինել սննդի տեսքով, պարենային ապրանքների: Դրանք կարող են տրանսպորտային տարբեր ծախսեր լինել»,- մանրամասնեց Գնել Սանոսյանը: 

Վարչապետը հանձնարարեց կազմակերպել նաև ԼՂ-ից բռնագաղթած թոշակառուներին թոշակ տալու գործընթացը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    15.12.2024
       
    16.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: